ԱՊՐԵՆՔ ՈՐՊԵՍ ՔՐԻՍՏՈՆՅԱ
Օգնիր երեխաներիդ, որ հետևեն Քրիստոսին
Ոչինչ այնքան մեծ ուրախություն չի պատճառում քրիստոնյա ծնողներին, որքան այն, որ տեսնում են՝ իրենց երեխան «իր անձը ուրացել է», «վերցրել է իր տանջանքի ցիցը ու շարունակ» Հիսուսին է հետևում (Մկ 8։34; 3Հվ 4)։ Ի՞նչ կարող են անել ծնողները, որ օգնեն իրենց երեխաներին հետևելու Հիսուսին, նվիրվելու Եհովային և մկրտվելու։ Իսկ ի՞նչ նշաններից կարելի է հասկանալ, որ երեխան պատրաստ է կայացնելու այդ կարևոր որոշումը և մկրտվելու։
Կարդա «Կազմակերպված ենք՝ կատարելու Եհովայի կամքը» գրքի «Խոսք՝ քրիստոնյա ծնողներին» հավելվածը (էջ 165, 166) և մտածիր հետևյալ հարցերի շուրջ։