ԱՊՐԵՆՔ ՈՐՊԵՍ ՔՐԻՍՏՈՆՅԱ
Հմտորեն օգտվիր «Ուսուցանելու գործիքների արկղից»
Աշակերտներ պատրաստելու գործը նման է տուն կառուցելուն։ Այդ գործում հաջողության հասնելու համար պետք է սովորենք արդյունավետորեն օգտագործել մեր ունեցած գործիքները։ Հատկապես հմուտ պետք է լինենք մեր հիմնական գործիքը՝ Աստծու Խոսքը օգտագործելու հարցում (2Տմ 2։15)։ Բայց աշակերտներ պատրաստելու համար կարևոր է նաև սովորել արդյունավետորեն օգտագործել «Ուսուցանելու գործիքների արկղում» առկա մեր մյուս հիմնական հրատարակություններն ու տեսանյութերը։a
Ինչպե՞ս կարող ես բարելավվել ուսուցանելու գործիքներից օգտվելու հարցում։ 1) Խնդրիր, որ ձեր քարոզչական ծառայության խմբի վերակացուն օգնի քեզ, 2) ծառայիր որևէ հմուտ քարոզչի կամ ռահվիրայի հետ և 3) փորձիր, փորձիր ու շարունակ փորձիր։ Երբ հմտանաս այս հրատարակություններն ու տեսանյութերը օգտագործելու հարցում, ուրախություն կստանաս՝ ներկայումս ընթացող հոգևոր շինարարության գործին մասնակցելով։
ԱՄՍԱԳՐԵՐ
ԳՐՔՈՒՅԿՆԵՐ
ԳՐՔԵՐ
ԹԵՐԹԻԿՆԵՐ
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
ՀՐԱՎԻՐԱՏՈՄՍԵՐ
ԱՅՑԵՔԱՐՏԵՐ
a Որոշ հրատարակություններ, որ նախատեսված են ընթերցողների կոնկրետ շրջանակի համար, ընդգրկված չեն «Ուսուցանելու գործիքների արկղում»։ Հարկ եղած դեպքում կարելի է օգտագործել նաև դրանք։