ԱՊՐԵՆՔ ՈՐՊԵՍ ՔՐԻՍՏՈՆՅԱ
Բարելավենք մեր հմտությունները ծառայության մեջ. ուսումնասիրողին սովորեցնենք պատրաստվել ուսումնասիրությանը
ԻՆՉՈՒ Է ԿԱՐԵՎՈՐ։ Երբ ուսումնասիրողը նախօրոք պատրաստվում է, ավելի հեշտ է ըմբռնում և մտապահում այն, ինչ սովորեցնում ենք իրեն։ Որքան լավ հասկանա և հիշի իր սովորածը, այնքան ավելի արագ կառաջադիմի։ Հոգևորապես արթուն մնալու համար նա մկրտվելուց հետո էլ պետք է պատրաստվի ժողովի հանդիպումներին և ծառայությանը (Մթ 25։13)։ Եթե նա սովորի ուսումնասիրություն անել և ուսումնասիրության լավ գրաֆիկ ունենա, դա օգուտ կբերի նրան ողջ կյանքում։ Ուստի լավ կլինի՝ հենց սկզբից օգնենք նրան, որ ուսումնասիրությանը պատրաստվելու սովորություն զարգացնի։
ԻՆՉՊԵՍ ԱՆԵԼ
Լավ օրինակ եղիր (Հռ 2։21)։ Ամեն ուսումնասիրությունից առաջ պատրաստվիր՝ ի մտի ունենալով տվյալ մարդուն (km 11/15, էջ 3)։ Նրան ցույց տուր, որ ինքդ էլ ես պատրաստվել և ընդգծումներ արել քո ձեռնարկում։
Հորդորիր նրան պատրաստվել ուսումնասիրությանը։ Երբ ուսումնասիրությունը սկսում է կանոնավոր բնույթ կրել, բացատրիր, որ պատրաստվելը Աստվածաշնչի ուսումնասիրության մաս է կազմում և ասա, թե ինչ օգուտներ է բերում։ Գործնական խորհուրդներ տուր, թե ինչպես կարող է ժամանակ գտնել պատրաստվելու համար։ Որպեսզի ուսումնասիրողը հասկանա, թե որքան օգտակար է նախապատրաստվելը, որոշ քարոզիչներ ուսումնասիրության ընթացքում թույլ են տալիս, որ նա օգտվի իրենց ձեռնարկից, որտեղ ընդգծումներ կան։ Գովիր նրան, երբ նա պատրաստված է լինում։
Գործնականում ցույց տուր, թե ինչպես է հարկավոր պատրաստվել։ Որոշ քարոզիչներ սկզբնական շրջանում մի ամբողջ ուսումնասիրություն են հատկացնում, որ ուսումնասիրողին ցույց տան՝ ինչպես է հարկավոր պատրաստվել։