ԱՊՐԵՆՔ ՈՐՊԵՍ ՔՐԻՍՏՈՆՅԱ
Բարելավենք մեր հմտությունները ծառայության մեջ. վերայցելություններ անենք
ԻՆՉՈՒ Է ԿԱՐԵՎՈՐ։ Թագավորության լուրի հանդեպ հետաքրքրություն դրսևորող շատ մարդիկ փնտրում են Աստծու մասին ճշմարտությունը (Ես 55։6)։ Որպեսզի օգնենք, որ նրանք աստիճանաբար ավելի շատ գիտելիքներ ձեռք բերեն Եհովայի մասին, պետք է կրկին ու կրկին այցելենք նրանց։ Տարբեր մարդիկ տարբեր դժվարություններ ունեն, հետևաբար նրանց հետաքրքրությունը զարգացնելու համար տարբեր կերպեր պետք է փորձենք։ Ինչ էլ լինի պարագան, մենք ավելի շատ հաջողության կհասնենք, եթե նախապատրաստվենք և յուրաքանչյուր այցելությունը անելիս ունենանք որոշակի նպատակ, իսկ վերջնական նպատակը պետք է լինի ուսումնասիրություն սկսելը։
ԻՆՉՊԵՍ ԱՆԵԼ
Ձգտիր հնարավորինս շուտ վերայցելել, թերևս մի քանի օրից (Մթ 13։19)։
Եղիր սիրալիր ու հարգալից և աշխատիր չլարվել։
Սկզբում ջերմորեն ողջունիր։ Օգտագործիր նրա անունը։ Հիշեցրու նրան, թե ինչու ես կրկին եկել. գուցե խոստացել էիր պատասխանել ինչ-որ հարցի, թարմ ամսագիր բերել, ծանոթացնել մեր կայքին, տեսանյութ ցուցադրել կամ էլ ցույց տալ՝ ինչպես է անցկացվում Աստվածաշնչի ուսումնասիրությունը։ Եթե տեսնում ես, որ անհատին այլ թեմա է հետաքրքրում, ապա փոխիր ասելիքդ և խոսիր այդ թեմայով (Փպ 2։4)։
Ջրիր նրա սրտում ցանված ճշմարտության սերմերը՝ Աստվածաշնչից որևէ միտք կարդալով, գուցե նաև գրականություն առաջարկելով (1Կթ 3։6)։ Ձգտիր ընդհանուր եզրեր գտնել նրա հետ։
Հիմք նախապատրաստիր հաջորդ այցելության համար։