Աստվածապետական ծառայության դպրոցի կրկնություն
Ներքոհիշյալ հարցերը քննարկվելու են Աստվածապետական ծառայության դպրոցի ժամանակ՝ 2015թ. հունիսի 29-ով սկսվող շաբաթվա ընթացքում։ Փակագծերում նշված ամսաթիվը կօգնի քարոզիչներին ամեն շաբաթ Դպրոցին պատրաստվելիս փնտրտուքներ անելու։
Ինչո՞ւ էր Մեղքողի խոսելաձևը սխալ, և ի՞նչ են սովորում ամուսնացած քրիստոնյաները (2 Սամ. 6։20–23)։ [Մայ. 11, w11 8/1, էջ 12, պարբ. 1]
Ինչպե՞ս Նաթան մարգարեն արձագանքեց, երբ Եհովան ուղղեց նրան այն բանի համար, որ հավանություն էր տվել Եհովայի համար տաճար կառուցելու Դավթի ծրագրին (2 Սամ. 7։2, 3)։ [Մայ. 11, w12 2/15, էջ 24, պարբ. 6, 7]
Ինչո՞ւ Նաթանը պարզապես չասաց Դավթին, որ լուրջ մեղք է գործել, այլ մի պատմություն պատմեց, որը գրված է 2 Սամուել 12։1–7-ում։ Ինչպե՞ս կարող է այս արձանագրությունն օգնել մեզ արդյունավետ ուսուցիչներ լինելու։ [Մայ. 18, w12 2/15, էջ 24, պարբ. 2, 3]
Ինչո՞ւ Աբիսողոմը կարողացավ խաբել իսրայելացիներին, և ինչպե՞ս կարող ենք պաշտպանել մեզ մեր օրերի «աբիսողոմներից» (2 Սամ. 15։6)։ [Մայ. 25, w12 7/15, էջ 13, պարբ. 7]
Ինչպե՞ս Եհովան ապահովեց Դավթին անհրաժեշտ միջոցներով, երբ նա խիստ կարիքի մեջ հայտնվեց։ Ի՞նչ կարող ենք սովորել (2 Սամ. 17։27–29)։ [Հուն. 1, w08 9/15, էջ 5, 6, պարբ. 15, 16]
Ի՞նչ ենք սովորում այն բանից, թե ինչպես Դավիթը վարվեց օտարական Եթթայիի հետ (2 Սամ. 18։2)։ [Հուն. 1, w09 5/15, էջ 27, պարբ. 7]
Ի՞նչ կարող են սովորել ժողովի տարեց անհատները Բերզելիի օրինակից (2 Սամ. 19։33–35)։ [Հուն. 8, w07 7/15, էջ 15, պարբ. 1, 2]
Ի՞նչ հավաստիացում են տալիս նվիրվածության վերաբերյալ Դավթի խոսքերը Եհովայի ներկայիս ծառաներին (2 Սամ. 22։26)։ [Հուն. 15, w10 6/1, էջ 26, պարբ. 6, 7]
Ինչպե՞ս Նաթանը նվիրվածություն դրսևորեց Աստծու հանդեպ, և ինչպե՞ս կարող ենք ընդօրինակել այդ հատկությունը (1 Թագ. 1։11–14)։ [Հուն. 22, w12 2/15, էջ 25, պարբ. 1, 4, 5]
Կյանքի ո՞ր ոլորտներում Աստծու ծառան գուցե անկատար տրամաբանություն օգտագործի՝ զանց անելով Աստծու պատվերը, ինչպես Սողոմոնը վարվեց (1 Թագ. 3։1)։ [Հուն. 29, w11 12/15, էջ 10, պարբ. 12–14]