Մատուցումներ
Դիտարան 1 հունվարի
«Թերևս կհամաձայնեք, որ կոռուպցիան կառավարությունների տարբեր մակարդակներում միշտ էլ խնդիր է եղել։ Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ է այդպես։ [Թույլ տուր պատասխանել։] Աստվածաշնչի այս խոսքերը անշուշտ կհետաքրքրեն ձեզ։ [Կարդա՛ Ժողովող 7։20։] Այս ամսագրում նշվում է, թե ըստ Աստվածաշնչի՝ ինչպես է վերջ դրվելու կոռուպցիային։ Եթե ցանկանաք ընթերցել ամսագիրը, կարող եմ այն թողնել ձեզ»։
Արթնացե՛ք հունվար
«Շատերը կարծում են, որ կյանքը էվոլյուցիայի միջոցով է առաջացել, սակայն ոմանք համաձայն չեն։ Իսկ դո՞ւք ինչ կարծիքի եք։ [Թույլ տուր պատասխանել։] Երկար տարիների ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ կյանքը սկիզբ է առնում արդեն իսկ գոյություն ունեցող կյանքից։ Այդ միտքը ներդաշնակ է Աստվածաշնչի այս խոսքերին։ [Կարդա՛ Սաղմոս 36։9։] Այս ամսագրում նշվում է, թե ինչու են շատերը եկել այն եզրակացության, որ կյանքն այնքան բարդ ու զարմանալի է, որ հնարավոր չէ՝ էվոլյուցիայի արդյունք լինի»։