Աստվածապետական ծառայության դպրոցի կրկնություն
Ներքոհիշյալ հարցերը քննարկվելու են Աստվածապետական ծառայության դպրոցի ժամանակ՝ 2014թ. դեկտեմբերի 29-ով սկսվող շաբաթվա ընթացքում։
Ինչպե՞ս ենք վերաբերվում 2 Օրենք 14։1-ում գրված պատվերին։ [Նոյ. 3, w04 9/15, էջ 27, պարբ. 5]
Իսրայելի թագավորները ինչո՞ւ պետք է արտագրեին Աստծու Օրենքը և «կարդային այն իրենց կյանքի բոլոր օրերում» (2 Օրենք 17։18–20)։ [Նոյ. 3, w02 6/15, էջ 12, պարբ. 4]
Ինչո՞ւ է ասվել «եզն ու էշը միասին չլծել», և ինչպե՞ս է անհավասար լծի վերաբերյալ այս պատվերը կիրառվում քրիստոնյաների պարագայում (2 Օրենք 22։10)։ [Նոյ. 10, w03 10/15, էջ 32]
Ինչո՞ւ էր ասվում, որ «ոչ մեկը երկանքը կամ դրա վերին աղացաքարը գրավ չպետք է վերցնի» (2 Օրենք 24։6)։ [Նոյ. 17, w04 9/15, էջ 26, պարբ. 3]
Ի՞նչ տրամադրվածությամբ իսրայելացիները պետք է հնազանդվեին, և ի՞նչը պետք է մեզ համար մղիչ ուժ հանդիսանա Եհովային ծառայելու համար (2 Օրենք 28։47)։ [Նոյ. 24, w10 9/15, էջ 8, պարբ. 4]
Կյանք ունենալու համար ի՞նչ երեք պահանջներ են նշված 2 Օրենք 30։19, 20 համարներում։ [Նոյ. 24, w10 2/15, էջ 28, պարբ. 17]
Արդյոք մեզնից պահանջվո՞ւմ է ամբողջ Աստվածաշունչը՝ «Ծննդոց»-ից մինչև «Հայտնություն», բառի բուն իմաստով ցածրաձայն կարդալ։ Բացատրիր (Հեսու 1։8)։ [Դեկտ. 8, w13 4/15, էջ 7, պարբ. 4]
Ո՞վ է «Եհովայի զորքերի իշխանը», որի մասին գրված է Հեսու 5։14, 15 համարներում, և ինչպե՞ս կարող է այս արձանագրությունը քաջալերական լինել մեզ համար։ [Դեկտ. 8, w04 12/1, էջ 9, պարբ. 2]
Ի՞նչը դրդեց Աքանին մեղք գործելու, և ի՞նչ կարող ենք սովորել նրա վատ օրինակից (Հեսու 7։20, 21)։ [Դեկտ. 15, w10 4/15, էջ 20, 21, պարբ. 2, 5]
Ինչո՞վ է Քաղեբի օրինակը քաջալերական մեզ համար (Հեսու 14։10–13)։ [Դեկտ. 29, w04 12/1, էջ 12, պարբ. 2]