ԱՄՍՎԱ ԹԵՄԱՆ. «ԽՈՍՔԸ ՔԱՐՈԶԻՐ, ԱՐԱ ԱՅՆ ՀՐԱՏԱՊՈՒԹՅԱՆ ԶԳԱՑՈՒՄՈՎ» (2 ՏԻՄՈԹ. 4։2)։
Բացատրենք 1914 թ.-ի մասին մեր համոզմունքները
Աստվածաշունչը հորդորում է մեզ «պատրաստ լինել պատասխան տալու» մեր համոզմունքների մասին՝ դա անելով «մեղմությամբ ու խոր հարգանքով» (1 Պետ. 3։15)։ Իրականում, հնարավոր է, որ մեզ համար դժվար լինի բացատրել աստվածաշնչյան խոր ճշմարտությունները, օրինակ՝ ինչպես գիտենք, որ Թագավորությունը սկսել է իշխել 1914 թ.-ից։ Ուստի երկու հոդվածներ են տպագրվել «Զրույց հետաքրքիր թեմայի շուրջ» խորագրի մեջ՝ «Ե՞րբ է Աստծու Թագավորությունը սկսել իշխել» վերնագրով։ Այս հոդվածները կարող ենք կարդալ «Դիտարանի» 2014 թ. հոկտեմբերի 1-ի և նոյեմբերի 1-ի թողարկումներում։ Դրանք կարդալիս հաշվի առ ստորև նշված հարցերը և տես, թե ինչ մոտեցում է դրսևորել Տիգրանը՝ այդ դրվագում ներկայացված քարոզիչը։
Ինչպե՞ս նա՝
գովեց անհատին՝ ընդհանուր եզրեր գտնելու համար (Գործ. 17։22)
իր համոզմունքները բացատրելիս խոնարհություն դրսևորեց (Գործ. 14։15)
Ինչո՞ւ էր տեղին, որ նա՝
ժամանակ առ ժամանակ ամփոփում էր զրույցը նախքան լրացուցիչ տեղեկություն ասելը
ժամանակ առ ժամանակ դադար էր տալիս և պարզում, թե ամեն ինչ հասկանալի է
չափից շատ տեղեկություն չէր ընդգրկում մեկ հանդիպման ընթացքում (Հովհ. 16։12)
Որքա՜ն երախտապարտ ենք Եհովային՝ մեր «Մեծ Ուսուցչին», որ մեզ սովորեցնում է, թե ինչպես բացատրել աստվածաշնչյան խոր ճշմարտությունները նրանց, ովքեր ճշմարտության ծարավ են (Ես. 30։20)։