Ուշագրավ ցուցանիշներ
Ուրախ ենք տեղեկացնել, որ 2014 թ. մայիսին Հայաստանի մի քանի քաղաքներում հայոց և ռուսաց լեզուներով անցկացվեցին Ժողովի երեցների դպրոցի 8 դասարաններ։ Համոզված ենք, որ այդ կրթությունը օգնեց 366 երեցներին ավելի որակով կատարելու հովվական, ուսուցանելու և քարոզչական ծառայության մեջ առաջնորդություն վերցնելու իրենց պարտականությունները։ Այս դպրոցը ժամանակ առ ժամանակ կշարունակվի անցկացվել նորանշանակ երեցների համար։