Աստվածապետական ծառայության դպրոցի կրկնություն
Ներքոհիշյալ հարցերը քննարկվելու են Աստվածապետական ծառայության դպրոցի ժամանակ՝ 2014թ. օգոստոսի 25-ով սկսվող շաբաթվա ընթացքում։
Ինչպե՞ս կարող է Ղևտական 18։3-ը օգնել մեզ խուսափելու ճշտի ու սխալի վերաբերյալ աշխարհային պատկերացումներից (Եփես. 4։17–19)։ [Հուլ. 7, w02 2/1, էջ 29, պարբ. 4]
Ղևտական 19։2-ի պատվերը ի՞նչ է սովորեցնում մեզ, և ինչո՞ւ պետք է ձգտենք հնազանդվել այդ պատվերին։ [Հուլ. 7, w09 7/1, էջ 9, պարբ. 5]
Ի՞նչ ենք սովորում մնացորդներ թողնելու օրենքի հետևում ընկած սկզբունքից (Ղևտ. 19։9, 10)։ [Հուլ. 7, w06 6/15, էջ 22, 23, պարբ. 13]
Ինչո՞ւ կարող ենք ասել, որ «աչքի դիմաց՝ աչք» օրենքը չի խրախուսում վրեժ լուծել (Ղևտ. 24։19, 20)։ [Հուլ. 14, w09 9/1, էջ 22, պարբ. 3, 4]
Ո՞ր դեպքում էր սխալ, որ իսրայելացին տոկոսով գումար տա, սակայն ո՞ր դեպքում էր դա թույլատրելի (Ղևտ. 25։35–37)։ [Հուլ. 21, w04 5/15, էջ 24, պարբ. 3]
Ինչո՞ւ է Աստվածաշնչում սովորաբար նշվում, որ Իսրայելում 12 ցեղ է եղել, երբ իրականում գոյություն է ունեցել 13 ցեղ (Թվեր 1։49, 50)։ [Հուլ. 28, w08 7/1, էջ 21]
Ի՞նչ ենք սովորում Թվեր 8։25, 26-ում արձանագրված խոսքերից տարեց քրիստոնյաների առնչությամբ։ [Օգ. 11, w04 8/1, էջ 25, պարբ. 1]
Հրաշքով Եգիպտոսից դուրս գալուց հետո ինչո՞ւ իսրայելացիները տրտնջացող ոգի զարգացրին, և ի՞նչ կարևոր բան ենք սովորում այդ դեպքից (Թվեր 11։4–6, 10)։ [Օգ. 18, w12 3/15, էջ 27, պարբ. 9, 10]
Ի՞նչ ենք սովորում այն բանից, թե ինչպես Մովսեսը արձագանքեց, երբ իմացավ, որ Ելդադն ու Մոդադը իրենց մարգարեների պես են պահում (Թվեր 11։27–29)։ [Օգ. 18, w04 8/1, էջ 26, պարբ. 4]
Ի՞նչ արժեքավոր սկզբունք կարող ենք սովորել իսրայելացիներին տրված պատվերից, որ «իրենց հանդերձների փեշերին ծոպերիզներ պատրաստեն» (Թվեր 15։37–39)։ [Օգ. 25, w04 8/1, էջ 26, պարբ. 7]