Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • km 7/14 էջ 2
  • Ինչպիսի՞ն եմ Եհովայի աչքում

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ինչպիսի՞ն եմ Եհովայի աչքում
  • 2014 Մեր թագավորական ծառայությունը
  • Նմանատիպ նյութեր
  • Ճիշտ օգտագործիր «հայելին»
    2025 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Պահիր «այն սերը, որը սկզբից ունեիր»
    2008 Դիտարան
  • Յոթ միջոց Աստվածաշնչի ընթերցանությունը արդյունավետ դարձնելու համար
    2010 Դիտարան
  • Պահպանիր անձնազոհ ոգիդ
    2014 Դիտարան
Ավելին
2014 Մեր թագավորական ծառայությունը
km 7/14 էջ 2

Ինչպիսի՞ն եմ Եհովայի աչքում

1. Ինչո՞ւ է Աստվածաշունչը նմանեցվում հայելու։

1 Որքա՞ն հաճախ ես նայում քեզ հայելու մեջ։ Մեզնից շատերը դա անում են ամեն օր, քանի որ այդպես տեսնում են, թե ինչ շտկումների կարիք ունի արտաքին տեսքը։ Աստվածաշունչը նմանեցվում է հայելու։ Աստծու Խոսքը կարդալը հնարավորություն է տալիս տեսնելու մեր ներքին անձնավորությունը, որը իրականում տեսնում է Եհովան (1 Սամ. 16։7; Հակ. 1։22–24)։ Աստծու Խոսքը կարող է «քննել սրտի մտքերն ու մտադրությունները» (Եբր. 4։12)։ Ինչպե՞ս կարող է ամեն օր Աստվածաշունչ կարդալը օգնել մեզ տեսնելու, թե ինչ հատկություններ պետք է զարգացնենք ու պահպանենք, որպեսզի արդյունավետ քարոզիչներ լինենք (Սաղ. 1։1–3)։

2. Ինչպե՞ս է Աստվածաշունչը օգնում մեզ ինքնաքննություն անելու։

2 Օգտագործիր Աստվածաշունչը որպես հայելի։ Եհովայի հավատարիմ ծառաների մասին աստվածաշնչյան արձանագրությունները սովորեցնում են մեզ, թե որ հատկություններն են հաճելի Նրան։ Օրինակ՝ Դավիթը նախանձախնդրություն ցույց տվեց Աստծու անվան համար (1 Սամ. 17։45, 46)։ Եսայիան համարձակորեն իր պատրաստակամությունը հայտնեց քարոզելու դժվար տարածքում (Ես. 6։8, 9)։ Իր երկնային Հոր հանդեպ ունեցած խոր սերը մղեց Հիսուսին ծառայությունը համարելու ոչ թե ծանր բեռ, այլ թարմություն և բավականություն ստանալու աղբյուր (Հովհ. 4։34)։ Իսկ առաջին դարի քրիստոնյաները մեծ եռանդով էին քարոզում, ապավինում էին Եհովային և վճռել էին չհանձնվել (Գործ. 5։41, 42; 2 Կորնթ. 4։1; 2 Տիմոթ. 4։17)։ Այսպիսի օրինակների շուրջ խորհրդածելը կօգնի, որ ազնվորեն ինքնաքննություն անենք, որպեսզի բարելավենք մեր սուրբ ծառայության որակը։

3. Ինչո՞ւ պետք է առանց հետաձգելու անհրաժեշտ փոփոխությունները անենք։

3 Անհապաղ գործի անցիր թերությունները ուղղելու համար։ Ինչ խոսք, անիմաստ կլինի նայել մեզ հայելու մեջ և չուղղել թերությունը։ Կարող ենք խնդրել Եհովային, որ օգնի հստակ տեսնելու և օբյեկտիվորեն քննելու մեզ, ապա կատարելու անհրաժեշտ փոփոխությունները (Սաղ. 139։23, 24; Ղուկ. 11։13)։ Քանի որ մնացած ժամանակը կարճացել է, և մեր գործը կապ ունի մարդկանց կյանքերի հետ, մենք պետք է առանց հետաձգելու անհրաժեշտ փոփոխությունները անենք (1 Կորնթ. 7։29; 1 Տիմոթ. 4։16)։

4. Ի՞նչ է լինում այն մարդուն, ով աչքերը հառած նայում է Աստծու Խոսքին և հետո գործի է անցնում ուղղելու այն, ինչ տեսել է։

4 Անհատի ներքին անձնավորությունը, ինչը մեծ արժեք ունի Աստծու աչքում, շատ ավելի կարևոր է, քան արտաքին տեսքը (1 Պետ. 3։3, 4)։ Ի՞նչ է լինում այն մարդուն, ով աչքերը հառած նայում է Աստծու Խոսքին և հետո գործի է անցնում ուղղելու այն, ինչ տեսել է։ «Այդպես անելով՝ [նա] երջանիկ կլինի, քանի որ մոռացկոտ լսող չեղավ, այլ գործը կատարող» (Հակ. 1։25)։ Այո՛, մենք երջանիկ, ինչպես նաև արդյունավետ քարոզիչներ կլինենք, քանի որ «հայելիների նման, Եհովայի փառքն ենք արտացոլում» (2 Կորնթ. 3։18)։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2026 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը