Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • km 4/14 էջ 4
  • Հատուկ հրավիրատոմս

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Հատուկ հրավիրատոմս
  • 2014 Մեր թագավորական ծառայությունը
  • Նմանատիպ նյութեր
  • Հրավեր
    2015 Մեր թագավորական ծառայությունը
  • Հիշատակի երեկոյի քարոզարշավը սկսվում է մարտի 1-ին
    2013 Մեր թագավորական ծառայությունը
  • Տարածաշրջանային համաժողովի քարոզարշավ
    Մեր քրիստոնեական կյանքը և ծառայությունը հանդիպման ձեռնարկ (2016)
  • Հիշատակի երեկոյի քարոզարշավը կսկսվի մարտի 22-ից
    2014 Մեր թագավորական ծառայությունը
Ավելին
2014 Մեր թագավորական ծառայությունը
km 4/14 էջ 4

Հատուկ հրավիրատոմս

1. Ե՞րբ կսկսենք տարածել 2014 թ. համաժողովների հրավիրատոմսերը։

1 Երբ շատ ջանքեր ես թափում ու ծախսեր կատարում ընտանիքիդ անդամների կամ ընկերներիդ համար հատուկ ընթրիք պատրաստելու նպատակով, հավանաբար մեծ ոգևորությամբ կհրավիրես նրանց այդ խնջույքին։ Նմանապես, նախօրոք մեծ աշխատանք է արվում հոգևոր մեծ խնջույքի համար, որպեսզի այն մատուցվի 2014 թ. մարզային և միջազգային համաժողովներին։ Ուստի համաժողովից երեք շաբաթ առաջ մենք պատիվ կունենանք մարդկանց հրավիրելու այս խնջույքին։ Ի՞նչը կօգնի մեզ ոգևորությամբ տարածելու հրավիրատոմսերը։

2. Ի՞նչը կմղի մեզ լիարժեքորեն մասնակցելու քարոզարշավին։

2 Մենք լիարժեք մասնակցություն կունենանք հրավիրատոմսերը տարածելու գործում, եթե խորհրդածենք, թե անձամբ ինչ օգուտներ ենք ստանում այս հոգևոր խնջույքից, որ Եհովան պատրաստում է մեզ համար (Ես. 65։13, 14)։ Պետք է հիշենք նաև, որ տարեկան քարոզարշավը դրական արդյունքներ է ունենում։ Հրավիրվածներից ոմանք մեզ հետ ներկա կլինեն համաժողովին։ Սակայն անկախ ներկաների թվից՝ քարոզարշավի ընթացքում ժրաջանորեն կատարած մեր աշխատանքը փառք կբերի Եհովային ու կարտացոլի նրա առատաձեռնությունը (Սաղ. 145։3, 7; Հայտն. 22։17)։

3. Ինչպե՞ս ենք տարածելու հրավիրատոմսերը։

3 Յուրաքանչյուր երեցների խորհուրդ կորոշի, թե ժողովը ինչպես է տարածելու հրավիրատոմսերը, նաև պետք է արդյոք հրավիրատոմսեր թողնել փակ դռների մոտ կամ առաջարկել դրանք հրապարակային վկայության ժամանակ։ Շաբաթ-կիրակի օրերին հրավիրատոմսերի հետ կառաջարկվեն ամսագրեր։ Եթե ամսվա առաջին շաբաթ օրը համընկնում է քարոզարշավի ամսաթվին, ապա Աստվածաշնչի ուսումնասիրություն առաջարկելու փոխարեն՝ հարկավոր է կենտրոնանալ հրավիրատոմսերը տարածելու վրա։ Քարոզարշավի վերջում որքա՜ն ուրախ կլինենք մենք, որ ոգևորությամբ ենք տարածել հրավիրատոմսերը և հնարավորինս շատ մարդկանց ենք հրավիրել օգտվելու այն հոգևոր խնջույքից, որ Եհովան պատրաստել է մեզ համար։

Ինչպե՞ս առաջարկել

Տանտիրոջը ողջունելուց հետո կարող ես ասել. «Մենք մասնակցում ենք միջազգային քարոզարշավի և բոլորին հրավիրում ենք շատ կարևոր մի իրադարձության։ Ամսաթիվը, ժամը և հասցեն գրված են հրավիրատոմսի վրա»։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2026 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը