Հայտարարություններ
Փետրվար. «Բարի լուր Աստծուց», «Լսիր Աստծուն» կամ «Լսիր Աստծուն և ապրիր հավիտյան» գրքույկները։ Մարտ և ապրիլ. «Դիտարան» և «Արթնացե՛ք» ամսագրեր։ Մայիս. «Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում» գիրքը կամ 2013թ. մարզային համաժողովին լույս տեսած թերթիկներից մեկը։
2014 թ. Հիշատակի երեկոյի հետ կապված հատուկ հանրային ելույթի վերնագիրն է. «Ինչո՞ւ է սիրող Աստվածը թույլ տալիս չարության գոյությունը»։
Հրապարակային վկայության ժամանակ քարոզիչները սեղանի կամ շարժական ցուցատախտակի վրա չպետք է ցուցադրեն Աստվածաշնչեր։ Սակայն կարող են իրենց մոտ ունենալ Աստվածաշնչեր, որպեսզի հարկ եղած դեպքում առաջարկեն նրան, ով կուզի, կամ ով անկեղծորեն կհետաքրքրվի ճշմարտությամբ։