Աստվածապետական ծառայության դպրոցի կրկնություն
Ներքոհիշյալ հարցերը քննարկվելու են Աստվածապետական ծառայության դպրոցի ժամանակ՝ 2014թ. փետրվարի 24-ով սկսվող շաբաթվա ընթացքում։
Սատանան ինչի՞ վրա կենտրոնացրեց Եվայի ուշադրությունը, ու Եվան ի՞նչ ցույց տվեց՝ ուտելով արգելված ծառից (Ծննդ. 3։6)։ [Հունվ. 6, w11 5/15, էջ 16, 17, պարբ. 5]
Հավանաբար ինչպե՞ս է Աբելը ամուր հավատ զարգացրել, և ի՞նչ է եղել արդյունքում (Ծննդ. 4։4, 5; Եբր. 11։4)։ [Հունվ. 6, w13 1/1, էջ 12, պարբ. 3, էջ 14, պարբ. 4, 5]
Ինչպե՞ս կարող են ծնողները պաշտպանել իրենց երեխաներին, որ նրանք չհիանան «զորավոր և անվանի մարդկանցով» (Ծննդ. 6։4)։ [Հունվ. 13, w13 4/1, էջ 13, պարբ. 2]
Ի՞նչ կարող ենք սովորել Ղովտի ու նրա կնոջ մասին արձանագրությունից, որ գրված է Ծննդոց 19։14–17 և 26 համարներում։ [Հունվ. 27, w03 1/1, էջ 16, 17, պարբ. 20]
Աբրահամը ինչպե՞ս իր հավատը դրսևորեց թե՛ հարության, թե՛ Եհովայի այն խոստման հանդեպ, որ Իսահակի միջոցով սերունդ է առաջ գալու (Ծննդ. 22։1–18)։ [Փետ. 3, w09 2/1, էջ 18, պարբ. 4]
Ի՞նչ կարևոր ճշմարտություններ կարող ենք սովորել Ծննդոց 25։23-ում գրված մարգարեությունից՝ «մեծը կծառայի փոքրին»։ [Փետ. 10, w03 10/15, էջ 29, պարբ. 2]
Ի՞նչ էր նշանակում «սանդուղքը», ինչպես թարգմանված է որոշ թարգմանություններում, որ Հակոբը տեսավ երազում (Ծննդ. 28։12, 13)։ [Փետ. 10, w04 1/15, էջ 28, պարբ. 6]
Եհովան անկատար մարդկանց նկատմամբ ի՞նչ հատկություն է ցուցաբերել և ինչպե՞ս (Ծննդ. 31։12)։ [Փետ. 17, cl գլ. 27, էջ 277, պարբ. 17]
Ի՞նչ ենք սովորում Հակոբին տրված հրեշտակի պատասխանից, որի մասին գրված է Ծննդոց 32։29-ում։ [Փետ. 24, w13 8/1, էջ 10]
Ինչպե՞ս կարող ենք խուսափել Դինայի հետ պատահածից (Ծննդ. 34։1, 2)։ [Փետ. 24, w01 8/1, էջ 20, 21]