Աստվածապետական ծառայության դպրոցի կրկնություն
Ներքոհիշյալ հարցերը քննարկվելու են Աստվածապետական ծառայության դպրոցի ժամանակ՝ 2013թ. դեկտեմբերի 30-ով սկսվող շաբաթվա ընթացքում։ Յուրաքանչյուր հարցից հետո նշված է համապատասխան ամսաթիվը, որպեսզի հնարավոր լինի ամեն շաբաթ դպրոցին պատրաստվելիս հետազոտություն անել։
1. Ի՞նչը կօգնի մեզ մեղմություն ցուցաբերելու իշխանությունների հետ գործ ունենալիս (Տիտոս 3։2)։ [Նոյ. 4, w03 4/1, էջ 25, պարբ. 18, 19]
2. Ի՞նչ կարող ենք սովորել Պողոսի խոսքերից, որոնք նա գրեց Փիլիմոնին (Փիլիմ. 4, 5, 7)։ [Նոյ. 4, w08 10/15, էջ 31, պարբ. 2, 3, 7]
3. Ինչպե՞ս ենք մտնում Աստծու հանգիստը (Եբր. 4։9–11)։ [Նոյ. 11, w11 7/15, էջ 27, 28, պարբ. 16, 17]
4. Ի՞նչ կարող ենք սովորել Սամուելից և այն հավատարիմ դատավորներից ու մարգարեներից, որոնք «արդարություն գործադրեցին» (Եբր. 11։32, 33)։ [Նոյ. 18, w11 1/1, էջ 25, 26 պարբ. 5, 6]
5. Ինչո՞ւ Հակոբոսը գրեց, որ «վերին իմաստությունը նախևառաջ մաքուր է, ապա՝ խաղաղարար» (Հակ. 3։17)։ [Նոյ. 25, w11 8/15, էջ 30, 31, պարբ. 15]
6. Ովքե՞ր էին «մահացածները», ում «բարի լուրը հռչակվեց» (1 Պետ. 4։6)։ [Դեկ. 2, w08 11/15, էջ 21, պարբ. 7]
7. Հովհաննեսը ո՞ր պատվիրանն անվանեց և՛ «հին», և՛ «նոր» (1 Հովհ. 2։7, 8)։ [Դեկ. 9, w08 12/15, էջ 27, պարբ. 6]
8. Ո՞ւմ են վերաբերում «Ալֆա և Օմեգա» ու «Առաջինը և Վերջինը» տիտղոսները (Հայտն. 1։8, 17)։ [Դեկ. 16, w09 1/15, էջ 30, պարբ. 6]
9. Ի՞նչ փուլերով է ընթանում օծյալների կնքումը (Հայտն. 7։3)։ [Դեկ. 23, w07 1/1, էջ 31, պարբ. 2]
10. Ինչո՞ւ բացի Հիսուսից, ոչ ոք չգիտի նրա անհայտ անունը (Հայտն. 19։12)։ [Դեկ. 30, w09 2/15, էջ 5, պարբ. 2]