«Ես կվերցնեմ ձեր գրականությունը, եթե դուք վերցնեք իմը»
Որոշ բնակիչներ այսպիսի առաջարկ են անում։ Քանի որ մենք մեր աստվածաշնչյան գրականությունը չենք փոխանակում կրոնական այլ գրականության հետ, որը կեղծիք է տարածում, ինչպե՞ս կարող ենք նրբանկատորեն պատասխանել այս դեպքում (Հռոմ. 1։25)։ Կարող ենք ասել. «Շնորհակալություն ձեր առաջարկի համար։ Իսկ ի՞նչ է այն ասում մարդկության խնդիրների լուծման մասին։ [Թույլ տուր պատասխանել։ Եթե նա ասում է, որ կարող ես կարդալ իր առաջարկած գրականությունը և այնտեղ գտնել պատասխանը, ապա կարող ես հիշեցնել նրան, որ դու, առանց գրականությունը ներկայացնելու, չես առաջարկում այն։ Հետո կարդա կամ մեջբերում արա Մատթեոս 6։9, 10-ը։] Հիսուսն ասաց, որ Աստծու Թագավորությունը կիրականացնի Աստծու կամքը երկրի վրա։ Ուստի ես կարդում եմ միայն այն կրոնական գրականությունը, որը կարևորում է Աստծու Թագավորությունը։ Թույլ տվեք Աստվածաշնչից ձեզ ցույց տալ, թե կոնկրետ ինչեր է իրականացնելու Աստծու Թագավորությունը»։