Հայտարարություններ
◼ Տարածելու համար նախատեսված գրականությունը։ Օգոստոս. «Բարի լուր Աստծուց», «Լսիր Աստծուն», «Լսիր Աստծուն և ապրիր հավիտյան» գրքույկները։ Սեպտեմբեր և հոկտեմբեր. «Դիտարան» և «Արթնացե՛ք» ամսագրերը։ Նոյեմբեր. «Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում» գիրքը կամ «Ցանկանո՞ւմ եք իմանալ ճշմարտությունը» թերթիկը։ Ուշադրություն։ «Թագավորության լուրը» թերթիկը կփոխարինի 2013թ. նոյեմբեր կամ դեկտեմբեր ամսին տարածվելիք գրականությանը։
◼ Սկսած 2013թ. հոկտեմբերի 28-ով սկսվող շաբաթից՝ Աստվածաշնչի ուսումնասիրության հանդիպմանը կանցնենք «Ովքե՞ր են կատարում Եհովայի կամքը այսօր» գրքույկը։ Դրանից հետո կանցնենք «Մոտեցիր Եհովային» գիրքը՝ սկսած 2014թ. հունվարի 6-ով սկսվող շաբաթից։ Եթե ժողովը այս հրատարակությունների կարիքն ունի, գրականության հաջորդ պատվերով կարող է դրանք պատվիրել։
◼ Սկսած սեպտեմբեր ամսից՝ շրջանային վերակացուն կներկայացնի «Ինչպես են սերն ու հավատը հաղթում աշխարհին» վերնագրով հանրային ելույթը։