Աստվածապետական ծառայության դպրոցի կրկնություն
Ներքոհիշյալ հարցերը քննարկվելու են Աստվածապետական ծառայության դպրոցի ժամանակ՝ 2013թ. հունիսի 24-ով սկսվող շաբաթվա ընթացքում։ Յուրաքանչյուր հարցից հետո նշված է համապատասխան ամսաթիվը, որպեսզի հնարավոր լինի ամեն շաբաթ դպրոցին պատրաստվելիս հետազոտություն անել։
1. Ի՞նչ երկու բան կարող ենք սովորել Նիկոդեմոսի օրինակից (Հովհ. 3։1–9)։ [Մայ. 6, w08 4/15, էջ 31, պարբ. 3]
2. Հիսուսի հետևորդները ե՞րբ են իրենց անձերում կյանք ստանում, կամ՝ լիակատար կյանք ունենում (Հովհ. 6։53)։ [Մայ. 13, w03 9/15, էջ 31, պարբ. 3]
3. Օրինակով ցույց տուր, թե ինչպես Հիսուսը ներկայացրեց իր Հորը անկատար մարդկանց (Հովհ. 8։28)։ [Մայ. 20, w11 4/1, էջ 7, պարբ. 3]
4. Ի՞նչ ենք սովորում այն բանից, որ Հիսուսը լաց եղավ, երբ նրա ընկեր Ղազարոսը մահացել էր (Հովհ. 11։35)։ [Մայ. 20, w08 5/1, էջ 24, պարբ. 3–5]
5. Ի՞նչ էր նշանակում այն, որ Հիսուսը երկնքում «տեղ էր պատրաստելու» իր հավատարիմ հետևորդների համար (Հովհ. 14։2)։ [Մայ. 27, w08 4/15, էջ 32, պարբ. 3]
6. Ինչպե՞ս է Աստծու ոգին ապահով առաջնորդություն տալիս մեզ (Հովհ. 14։26)։ [Մայ. 27, w11 12/15, էջ 14, 15, պարբ. 9]
7. Հովհաննես 21։15-ում «սրանցից» ասելով՝ Հիսուսն ի՞նչ նկատի ուներ։ [Հուն. 3, w08 4/15, էջ 32, պարբ. 11]
8. Գործեր 2։44–47 և Գործեր 4։34, 35 համարների համաձայն՝ ինչպիսի՞ ոգի պետք է ունենան քրիստոնյաները։ [Հուն. 10, w08 5/15, էջ 30, պարբ. 5]
9. Ստեփանոսը Հիսուսի՞ն էր աղոթում (Գործ. 7։59)։ [Հուն. 17, w08 5/15, էջ 31, պարբ. 2]
10. Ինչպե՞ս կարող ենք ընդօրինակել Բառնաբասին, և ի՞նչ օգուտներ կքաղենք, եթե այդպես վարվենք (Գործ. 9։26, 27)։ [Հուն. 24, bt, էջ 65, պարբ. 19]