Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • km 5/13 էջ 1
  • Ի՞նչն է մղում մեզ քարոզելու

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ի՞նչն է մղում մեզ քարոզելու
  • 2013 Մեր թագավորական ծառայությունը
  • Նմանատիպ նյութեր
  • Ինչ է նշանակում սիրել մերձավորին
    2006 Դիտարան
  • «Սիրի՛ր մերձավորիդ քո անձի պես»
    2014 Դիտարան
  • Որքանո՞վ է ընդգրկուն քո սերը
    2001 Դիտարան
  • Սիրո՞ւմ ես «մերձավորիդ քո անձի պես»
    2015 Դիտարան
Ավելին
2013 Մեր թագավորական ծառայությունը
km 5/13 էջ 1

Ի՞նչն է մղում մեզ քարոզելու

1. Ի՞նչ կապ կա սիրո և ծառայության միջև։

1 Աստծու Թագավորության մասին բարի լուրի քարոզչությունը ամենակարևոր գործն է, որ այսօր անում ենք։ Այս մեկ գործն անելով՝ մենք հնազանդվում ենք երկու մեծագույն պատվիրաններին՝ սիրիր Եհովային և սիրիր մերձավորիդ (Մարկ. 12։29–31)։ Սերը զորեղ ուժ է, որը կարող է մղել մեզ լինելու եռանդուն քարոզիչներ (1 Հովհ. 5։3)։

2. Ինչո՞ւ է մեր ծառայությունը սիրո դրսևորում Եհովայի հանդեպ։

2 Սերը Եհովայի հանդեպ։ Մեր թանկագին ընկերոջ՝ Եհովայի հանդեպ սերը մղում է մեզ խոսելու նրա օգտին։ Մոտ 6000 տարի է, ինչ Սատանան չարախոսում է նրան (2 Կորնթ. 4։3, 4)։ Դրա համար էլ մարդիկ հավատում են, թե Աստված տանջում է մեղավորներին կրակե դժոխքում, խորհրդավոր Երրորդություն է, չի հետաքրքրվում մարդկանցով։ Շատերը նույնիսկ եզրակացրել են, թե նա գոյություն չունի։ Մենք շատ ենք ուզում, որ մարդիկ իմանան ճշմարտությունը մեր երկնային Հոր մասին։ Երբ ջանք չենք խնայում Աստծու մասին վկայություն տալու համար, մեծ ուրախություն ենք պատճառում նրան և մեծ հարված հասցնում Սատանային (Առակ. 27։11; Եբր. 13։15, 16)։

3. Ինչո՞ւ է ծառայությունը սիրո դրսևորում մերձավորի հանդեպ։

3 Սերը մերձավորի հանդեպ։ Ամեն անգամ, երբ քարոզում ենք ինչ-որ մեկի, սեր ենք դրսևորում նրա հանդեպ։ Այս ծանր ժամանակներում մարդիկ խիստ կարիք ունեն լսելու բարի լուրը։ Շատերը նման են Հովնանի օրերի նինվեցիներին, «ովքեր իրենց աջ ու ձախ ձեռքը [չէին] տարբերում իրարից» (Հովն. 4։11)։ Մեր ծառայության շնորհիվ մարդիկ սովորում են ապրել երջանիկ կյանքով (Ես. 48։17–19)։ Դա նրանց հույս է տալիս (Հռոմ. 15։4)։ Եթե նրանք լսեն և վարվեն իրենց սովորածի համաձայն, ապա կփրկվեն (Հռոմ. 10։13, 14)։

4. Եհովան ի՞նչը երբեք չի մոռանա։

4 Լավ երեխան սիրում է իր ծնողներին ամեն ժամանակ։ Նմանապես Աստծու և մերձավորի հանդեպ ուժգին սերը կմղի մեզ վկայություն տալու ամեն ժամանակ և ոչ թե միայն այն ժամանակ, երբ պլանավորել ենք ծառայել։ Մենք կքարոզենք առանց դադարի (Գործ. 5։42)։ Եհովան երբեք չի մոռանա այն սերը, որ ցուցաբերում ենք (Եբր. 6։10)։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2026 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը