Աստվածապետական ծառայության դպրոցի կրկնություն
Ներքոհիշյալ հարցերը քննարկվելու են Աստվածապետական ծառայության դպրոցի ժամանակ՝ 2013թ. ապրիլի 29-ով սկսվող շաբաթվա ընթացքում։ Յուրաքանչյուր հարցից հետո նշված է համապատասխան ամսաթիվը, որպեսզի հնարավոր լինի ամեն շաբաթ դպրոցին պատրաստվելիս հետազոտություն անել։
1. Հիսուսն ի՞նչ լուրջ հիշեցում տվեց ամուսնության վերաբերյալ (Մարկ. 10։6–9)։ [Մարտ 4, w08 2/15, էջ 30, պարբ. 8]
2. Ինչո՞ւ Հիսուսը ուղղեց այն մարդուն, որն իրեն անվանեց «Բարի՛ Ուսուցիչ» (Մարկ. 10։17, 18)։ [Մարտ 4, w08 2/15, էջ 30, պարբ. 4]
3. Ի՞նչ են Մարկոս 13։8-ում նշված «ցավերը»։ [Մարտ 11, w08 3/15, էջ 12, պարբ. 2]
4. Ո՞ր աղբյուրներից է օգտվել Ղուկասը իր Ավետարանը գրելու համար (Ղուկ. 1։3)։ [Մարտ 18, w09 3/15, էջ 32, պարբ. 4]
5. Ի՞նչ անելու պետք է մեզ մղի այն փաստը, որ Սատանան «հարմար ժամանակ» է փնտրում մեր անարատությունը փորձելու համար (Ղուկ. 4։13)։ [Մարտ 25, w11 1/15, էջ 23, պարբ. 10]
6. Ինչպե՞ս պետք է կիրառենք Ղուկաս 6։27, 28 խոսքերը։ [Մարտ 25, w08 5/15, էջ 7, պարբ. 4]
7. Ինչպե՞ս կարող էր Հիսուսը ներել մեղավոր կնոջ մեղքերը, եթե իր կյանքը դեռևս չէր տվել որպես քավիչ զոհ (Ղուկ. 7։37, 48)։ [Ապր. 1, w10 8/15, էջ 6, 7]
8. Ինչպե՞ս հասկանալ այն, որ Քրիստոսի հետևորդները պետք է «ատեն» իրենց հարազատներին (Ղուկ. 14։26)։ [Ապր. 15, w08 3/15, էջ 32, պարբ. 1]
9. Ինչո՞ւմ է մեզ վստահեցնում այն, որ Հիսուսը նկատեց աղքատ այրու նվիրաբերությունը (Ղուկ. 21։1–4)։ [Ապր. 22, w00 10/15, էջ 6, շրջանակ, պարբ. 4]
10. Ինչպե՞ս կարող ենք ընդօրինակել Հիսուսին աղոթքի հարցում հատկապես ծանր փորձությունների ժամանակ (Ղուկ. 22։44)։ [Ապր. 29, w07 8/1, էջ 6, պարբ. 2]