Ուշագրավ ցուցանիշներ
2012թ. ծառայողական տարում գրանցվեցին մի շարք բարձրագույն թվեր, դրանք են՝ 11 073 քարոզիչ՝ նոյեմբերին, 2 223 ընդհանուր ռահվիրա՝ սեպտեմբերին, 3 651 ենթառահվիրա՝ մարտին։ Մկրտվել է 428 հոգի։ Միջին հաշվով ամեն ամիս անցկացվել է Աստվածաշնչի 7 660 ուսումնասիրություն։ Այս ամենը, սիրելի՛ եղբայրներ և քույրեր, ձեր ծառայության արդյունքն է և վկայությունն է այն բանի, որ դեռ շատ բան ունենք անելու Թագավորության գործում։