Ուշագրավ ցուցանիշներ
2012թ. ապրիլի 15-ին կայացավ հանդիպում զոնալ վերակացուի հետ երկու վարձակալված սրահներում և քսանմեկ Թագավորության սրահներում, որոնցում ներկա էին 5 949 հոգի։ Իսկ հաջորդ շաբաթ օրը այդ ծրագրի ձայնագրությունը լսեցին ևս քառասունհինգ ժողովներ, որին ներկա էր 2 511 հոգի։ Այսպիսով՝ այդ հանդիպման ծրագիրը լսեց 8 460 մարդ, ինչը շատ քաջալերական է։