Հայտարարություններ
◼ Տարածելու համար նախատեսված գրականությունը։ Օգոստոս. «Աստված հոգ տանո՞ւմ է մեր մասին», «Երբ մահանում է քո սիրելիներից մեկը» գրքույկներ։ Երբ վերայցելություն ես անում, առաջարկիր «Աստվածաշունչը սովորեցնում է» գիրքը կամ «Լսիր Աստծուն» կամ «Լսիր Աստծուն և ապրիր հավիտյան» գրքույկները, եթե սրանցից որևէ մեկը համապատասխանում է մարդու կարիքներին, ու ձգտիր ուսումնասիրություն սկսել։ Սեպտեմբեր և հոկտեմբեր. «Դիտարան» և «Արթնացե՛ք» ամսագրեր։ Երբ վերայցելություն ես անում, առաջարկիր «Աստվածաշունչը սովորեցնում է» գիրքը կամ «Լսիր Աստծուն» կամ «Լսիր Աստծուն և ապրիր հավիտյան» գրքույկները, եթե սրանցից որևէ մեկը համապատասխանում է մարդու կարիքներին, ու ձգտիր ուսումնասիրություն սկսել։
◼ Սկսած սեպտեմբեր ամսից՝ շրջանային վերակացուն կներկայացնի հանրային ելույթ՝ «Աստծու հետ քայլելը օրհնություններ է բերում այսօր և հավիտյան»։
◼ Մեր տարածքում գործում է Հիվանդներին այցելող խմբերի (ՀԱԽ) նոր կառույցը։ Այս խմբերում ծառայող եղբայրները այցելում են իրենց տարածքի հիվանդանոցներում մի քանի օրով կամ ավելի երկար ժամանակով բուժվող եղբայրներին և քույրերին։ Նրանց ծառայության գլխավոր նպատակն է Աստվածաշնչից հոգևորապես քաջալերել իրենց հիվանդ եղբորը կամ քրոջը։ Ուստի եթե ձեզնից որևէ մեկը պառկելու լինի հիվանդանոց, հարկավոր է անմիջապես տեղեկացնել այդ մասին ժողովի երեցներին։