Հայտարարություններ
◼ Տարածելու համար նախատեսված գրականությունը։ Մայիս. «Դիտարան» և «Արթնացե՛ք» պարբերագրեր։ Հետաքրքրվող անձանց, այդ թվում նաև նրանց, ովքեր եկել էին Հիշատակի երեկոյին կամ այլ աստվածապետական միջոցառման, բայց ակտիվորեն չեն շփվում ժողովի հետ, վերայցելություն անելիս առաջարկիր «Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում» գիրքը։ Հունիս. «Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում» գիրք։ Ձգտիր առաջին իսկ այցելության ժամանակ Աստվածաշնչի ուսումնասիրություն սկսել։ Եթե տանտերն արդեն ունի այս գրքից և չի ցանկանում Աստվածաշունչ ուսումնասիրել, կարող ես առաջարկել նախորդ պարբերագրերից որևէ մեկը կամ այնպիսի գրքույկ, որը նրան հետաքրքրում է։ Հուլիս և օգոստոս. «Ինչպե՞ս է կյանքն առաջացել», «Աստված հոգ տանո՞ւմ է մեր մասին», «Կառավարությունը, որը Դրախտ կբերի», «Ո՞րն է կյանքի իմաստը. ինչպե՞ս կարելի է այն գտնել» գրքույկներ։ Երբ վերայցելություն ես անում, առաջարկիր «Աստվածաշունչը սովորեցնում է» գիրքը կամ «Լսիր Աստծուն» կամ «Լսիր Աստծուն և ապրիր հավիտյան» գրքույկները, եթե սրանցից որևէ մեկը համապատասխանում է մարդու կարիքներին, ու ձգտիր ուսումնասիրություն սկսել։