Աստվածապետական ծառայության դպրոցի կրկնություն
Ներքոհիշյալ հարցերը քննարկվելու են Աստվածապետական ծառայության դպրոցի ժամանակ՝ 2012թ. ապրիլի 30-ով սկսվող շաբաթվա ընթացքում։ Յուրաքանչյուր հարցում նշված է համապատասխան ամսաթիվը, որպեսզի հնարավոր լինի ամեն շաբաթ դպրոցին պատրաստվելիս հետազոտություն անել։
1. Ինչո՞վ է «Երեմիա» գիրքը օգտակար։ [Մարտ 5, bsi07, էջ 3, 4, պարբ. 36]
2. Ինչպե՞ս է Եհովան այսօր մեզ հալածանքից ազատում (Երեմ. 1։8)։ [Մարտ 5, w05 12/15, էջ 23, պարբ. 18]
3. Ե՞րբ և ինչպե՞ս օծյալները վերադարձան «վաղեմի ճանապարհներ» (Երեմ. 6։16)։ [Մարտ 12, w05 11/1, էջ 24, պարբ. 12]
4. Ինչո՞ւ կարող ենք ասել, որ այսօր «Գաղաադում բալասան» կա (Երեմ. 8։22)։ [Մարտ 19, w10 6/1, էջ 22, պարբ. 3–էջ 23, պարբ. 4]
5. Ի՞նչ իմաստով է Եհովան «ափսոսում» որոշում կայացնելուց հետո (Երեմ. 18։7, 8)։ [Ապր. 2, jr, էջ 151, շրջանակ]
6. Ի՞նչ իմաստով Եհովան խաբեց Երեմիային, և ի՞նչ կարող ենք մենք սովորել (Երեմ. 20։7)։ [Ապր. 2, jr, էջ 36, պարբ. 8]
7. Ի՞նչ է «Եհովայի բեռը» (Երեմ. 23։33)։ [Ապր. 9, w07 3/15, էջ 11, պարբ. 1]
8. Ինչո՞ւ Եհովան կարող էր իրավամբ ասել իր ժողովրդին. «Քեզ դեպի ինձ քաշեցի սիրառատ բարությամբ» (Երեմ. 31։3)։ [Ապր. 23, jr, էջ 142–145, պարբ. 8–11]
9. Ինչպե՞ս է Աստծու օրենքը գրված մարդկանց սրտերի վրա (Երեմ. 31։33)։ [Ապր. 23, w07 3/15, էջ 11, պարբ. 2]
10. Ի՞նչ նպատակով միևնույն գործարքի համար երկու պայմանագիր կնքվեց (Երեմ. 32։10–15)։ [Ապր. 30, w07 3/15, էջ 11, պարբ. 3]