Հայտարարություններ
◼ Տարածելու համար նախատեսված գրականությունը։ Մարտ. «Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում»։ Ձգտիր առաջին իսկ այցելության ժամանակ Աստվածաշնչի ուսումնասիրություն սկսել։ Եթե տանտերն արդեն ունի այս գիրքը և չի ցանկանում Աստվածաշունչ ուսումնասիրել, կարող ես առաջարկել նախորդ պարբերագրերից որևէ մեկը կամ մի գրքույկ, որը թերևս կհետաքրքրի նրան։ Ապրիլ և մայիս. «Դիտարան» և «Արթնացե՛ք» պարբերագրեր։ Հետաքրքրվող անձանց, այդ թվում նաև նրանց, ովքեր եկել էին Հիշատակի երեկոյին կամ այլ աստվածապետական միջոցառման, բայց ակտիվորեն չեն շփվում ժողովի հետ, վերայցելություն անելիս առաջարկիր «Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում» գիրքը։ Հունիս. «Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում»։ Ձգտիր առաջին իսկ այցելության ժամանակ Աստվածաշնչի ուսումնասիրություն սկսել։ Եթե տանտերն արդեն ունի այս գիրքը և չի ցանկանում Աստվածաշունչ ուսումնասիրել, կարող ես առաջարկել նախորդ պարբերագրերից որևէ մեկը կամ մի գրքույկ, որը թերևս կհետաքրքրի նրան։
◼ Հիշատակի երեկոն տեղի կունենա 2012թ. ապրիլի 5-ին՝ հինգշաբթի օրը։ Եթե ձեր ժողովը հինգշաբթի օրը սովորաբար հանդիպում է ունենում, ապա այդ օրվա հանդիպումը հարկավոր է տեղափոխել շաբաթվա ուրիշ օր, եթե Թագավորության սրահը ազատ է։ Եթե հնարավոր չէ, և ժողովը տուժում է Ծառայողական հանդիպում չանցկացնելուց, ապա Ծառայողական հանդիպման համապատասխան մասերը կարելի է ընդգրկել մեկ այլ Ծառայողական հանդիպման մեջ։
◼ «Երիտասարդների հարցերը. ինչպե՞ս իսկական ընկերներ գտնեմ» և «Երիտասարդները հարցնում են. ի՞նչ ուղի ընտրեմ կյանքում» տեսաֆիլմերը քննարկելու ենք մոտակա Ծառայողական հանդիպումներին։ Եթե կարիք կա, ժողովի միջոցով հարկավոր է անհապաղ պատվիրել այդ ֆիլմերից։