Աստվածապետական ծառայության դպրոցի կրկնություն
Ներքոհիշյալ հարցերը քննարկվելու են Աստվածապետական ծառայության դպրոցի ժամանակ՝ 2011թ. օգոստոսի 29-ով սկսվող շաբաթվա ընթացքում։
1. Ինչպե՞ս է Աստծու սիրառատ բարությունը «կյանքից ավելի լավ» (Սաղ. 63։3)։ [w01 10/15, էջ 15, պարբ. 17]
2. Ի՞նչ ենք իմանում Դավթի մասին 70-րդ սաղմոսից։ [w08 9/15, էջ 4, պարբ. 4]
3. Ի՞նչ նախազգուշացում է տրվում Սաղմոս 75։5 համարում։ [w06 7/15, էջ 11, պարբ. 2]
4. Հատկապես ե՞րբ է Եհովան լսում մեր աղոթքները (Սաղ. 79։9)։ [w06 7/15, էջ 12, պարբ. 5]
5. Որո՞նք են «գաղտնի գործերը», որոնց մասին խոսվում է Սաղմոս 90։7, 8 համարներում։ [w01 11/15, էջ 12, 13, պարբ. 14–16]
6. Ի՞նչ կարևոր պատասխանատվություն է շնորհվել ժողովի տարեցներին, ինչպես նշված է Սաղմոս 92։12–15-ում։ [w04 5/15, էջ 13, 14, պարբ. 14–18]
7. Արդյո՞ք Սաղմոս 102։25–27 համարներում արձանագրված սաղմոսերգուի խոսքերը հակասում են երկրի առնչությամբ ունեցած Աստծու նպատակին (Ծննդ. 1։28)։ [w08 4/1, էջ 12, պարբ. 1]
8. Ի՞նչ նկատի ուներ Դավիթը, երբ ասաց. «Անհետացող ստվերի պես ես չքանում եմ» (Սաղ. 109։23)։ [w06 9/1, էջ 13, պարբ. 5]
9. Սաղմոս 110։1, 4-ի համաձայն՝ ի՞նչ խոստում տվեց Եհովան խոստացյալ Սերնդին, կամ՝ Մեսիային, և այդ խոստումը ի՞նչ օրհնություններ կբերի ողջ մարդկությանը։ [cl, էջ 194, պարբ. 13]
10. Ի՞նչ ազդեցություն գործեց սաղմոսերգուի վրա Աստծուն ծառայելու օգուտների մասին խորհրդածելը (Սաղ. 116։12, 14)։ [w09 7/15, էջ 29, պարբ. 4, 5]