Հայտարարություններ
◼ Տարածելու համար նախատեսված գրականությունը։ Ապրիլ և մայիս. «Դիտարան» և «Արթնացե՛ք» պարբերագրեր։ Եթե մարդը հետաքրքրվում է, առաջարկիր «Ցանկանո՞ւմ եք իմանալ ճշմարտությունը» թերթիկը և ձգտիր Աստվածաշնչի ուսումնասիրություն սկսել։ Հետաքրքրվող անձանց, այդ թվում նաև նրանց, ովքեր եկել էին Հիշատակի երեկոյին կամ այլ աստվածապետական միջոցառման, բայց ակտիվորեն չեն շփվում ժողովի հետ, վերայցելություն անելիս առաջարկիր «Աստվածաշունչը սովորեցնում է» գիրքը։ Հունիս. «Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում»։ Ձգտիր առաջին իսկ այցելության ժամանակ Աստվածաշնչի ուսումնասիրություն սկսել։ Եթե տանտերն արդեն ունի այս գիրքը և չի ցանկանում Աստվածաշունչ ուսումնասիրել, կարող ես առաջարկել նախորդ պարբերագրերից որևէ մեկը կամ մի գրքույկ, որը թերևս կհետաքրքրի նրան։ Հուլիս. «Ինչպե՞ս է կյանքն առաջացել», «Աստված հոգ տանո՞ւմ է մեր մասին», «Հավիտյան վայելիր կյանքը երկրի վրա», «Արթո՛ւն կացեք», «Հարկավո՞ր է հավատալ Երրորդությանը», «Գիրք բոլորի համար», «Կառավարությունը, որը Դրախտ կբերի», «Ի՞նչ է տեղի ունենում մահից հետո», «Ո՞րն է կյանքի իմաստը. ինչպե՞ս կարելի է այն գտնել»։
◼ Մարզային համաժողովի նախորդ շաբաթվա Ծառայողական հանդիպման ծրագիրը կարելի է փոխել, որպեսզի քննարկվեն համաժողովին ներկա գտնվելու վերաբերյալ հիշեցումները։ Համաժողովից մեկ կամ երկու ամիս հետո «Տեղական կարիքներ» բաժնի փոխարեն կարելի է վերանայել համաժողովի գլխավոր մտքերը, որոնք, ըստ քարոզիչների, օգտակար են ծառայության համար։
◼ Մայիս ամսից սկսած՝ ամեն ամսվա առաջին շաբաթ օրը բոլոր ժողովները պետք է նպատակ դնեն սկսելու Աստվածաշնչի ուսումնավսիրություններ։ «Դիտարանի»՝ «Սովորենք Աստծու Խոսքից» խորագիրը նախատեսված է օգնելու քարոզիչներին այս հարցում։ «Մեր թագավորական ծառայությունը» թերթիկի յուրաքանչյուր համարի վերջին էջում կտրվեն մատուցումներ հաջորդ ամսվա համար, որոնց մեջ կներառվի նաև մի առաջարկ՝ ամսվա առաջին շաբաթ օրը Աստվածաշնչի ուսումնասիրություն սկսելու համար։