Աստվածապետական ծառայության դպրոցի կրկնություն
Ներքոհիշյալ հարցերը քննարկվելու են Աստվածապետական ծառայության դպրոցի ժամանակ՝ 2010 թ. հոկտեմբերի 25-ին։ Դպրոցի վերակացուն 20 րոպեում կանցկացնի սեպտեմբերի 6-ով սկսվող շաբաթից մինչև հոկտեմբերի 25-ով սկսվող շաբաթն ընկած ժամանակահատվածում անցած նյութի կրկնությունը։
1. Արդյո՞ք 2 Թագավորներ 13։20, 21-ում նշված հրաշքը թիկունք է կանգնում կրոնական մասունքներ պաշտելուն։ [w05 8/1, էջ 11]
2. Ինչո՞ւ Եհովան Ազարիային (Ոզիային) զարկեց բորոտությամբ (2 Թագ. 15։1–6)։ [w05 8/1, էջ 11]
3. Որտեղի՞ց գիտենք, որ Սիբան զրպարտեց Մեմփիբոսթեին (2 Սամ. 16։1–4)։ [w02 2/15, էջ 15, ծնթ.]
4. Ինչո՞ւ է Եհովան ասում, որ ինքը իր նպատակը «ձևակերպում» է (Դ Թագ. 19։25, ԱԹ)։ [w99 9/1, էջ 7, պարբ. 3]
5. Ինչպե՞ս կարող ենք 2 Թագավորներ 25։8, 25, 26 համարների հիման վրա ցույց տալ, թե Երուսաղեմի 70-ամյա ամայացումը երբ էր սկսվելու [w06 1/15, էջ 19, պարբ. 2]
6. Ինչո՞ւ է 1 Սամուել 16։10, 11 համարներում Դավիթը նշվում որպես Հեսսեի ութերորդ որդին, մինչդեռ, ըստ Եզրասի՝ նա յոթերորդն էր (1 Տար. 2։15)։ [w02 9/15, էջ 31]
7. Ինչպե՞ս կարող ենք ընդօրինակել գաղաադցիներին (1 Տար. 5։10, 18–22)։ [w05 10/1, էջ 9, պարբ. 7]
8. Ի՞նչ ենք սովորում ղևտացի դռնապաններից (1 Տար. 9։26, 27)։ [w05 10/1, էջ 9, պարբ. 8]
9. Ինչո՞ւ է 1 Տարեգրություն 11։11-ում նշվում, որ սպանվածների թիվը 300 է և ոչ թե 800, ինչպես գրված է զուգահեռ հաղորդագրության մեջ՝ 2 Սամուել 23։8-ում։ [w05 10/1, էջ 10]
10. Ինչո՞ւ էր սխալ, որ Դավիթը բարկացավ (1 Տար. 13։11)։ [w05 10/1, էջ 11]