Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • km 9/10 էջ 4
  • Հայտարարություններ

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Հայտարարություններ
  • 2010 Մեր թագավորական ծառայությունը
2010 Մեր թագավորական ծառայությունը
km 9/10 էջ 4

Հայտարարություններ

◼ Տարածելու համար նախատեսված գրականությունը։ Սեպտեմբեր. «Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում»։ Ձգտիր առաջին իսկ այցելության ժամանակ Աստվածաշնչի ուսումնասիրություն սկսել։ Հոկտեմբեր. «Դիտարան» կամ «Արթնացե՛ք» պարբերագրեր։ Եթե մարդը հետաքրքրվում է, առաջարկիր «Ցանկանո՞ւմ եք իմանալ ճշմարտությունը» թերթիկը և ձգտիր Աստվածաշնչի ուսումնասիրություն սկսել։ Նոյեմբեր. «Աստվածաշունչ. ի՞նչ պատգամ է այն հաղորդում» գրքույկ (վերաբերում է միայն ռուսական ժողովներին և անգլիական խմբին։ Հետագայում լրացուցիչ մանրամասներ կտրվեն այն մասին, թե համաշխարհային քարոզարշավի ժամանակ ինչպես տարածել այս գրքույկը)։ Աշխարհի որոշ մասերում գուցե հարմար է տարածել «Գիրք բոլորի համար», «Հոգիներ. կարո՞ղ են օգնել կամ վնասել ձեզ. գոյություն ունե՞ն իրականում» գրքույկները։ Դեկտեմբեր. «Երբևէ ապրած մեծագույն մարդը» գիրք։ Եթե ընտանիքում երեխաներ կան, առաջարկիր «Սովորիր Մեծ Ուսուցչից» գիրքը։

◼ Հատուկ հանրային ելույթը, որ ներկայացվում է Հիշատակի երեկոյի կապակցությամբ, 2011թ.-ին տեղի կունենա ապրիլի 25-ով սկսվող շաբաթվա ընթացքում։ Ելույթի վերնագիրը կհայտարարվի ավելի ուշ։ Եթե այդ շաբաթ ժողով է այցելելու շրջանային վերակացուն, կամ տեղի է ունենալու համաժողով, հատուկ ելույթը հարկավոր է ներկայացնել հաջորդ շաբաթ։ Ոչ մի ժողովում ելույթը չպետք է ներկայացվի ապրիլի 25-ից շուտ։

◼ Սկսած 2011թ. մարտի 11-ով սկսվող շաբաթից՝ Աստվածաշնչի ուսումնասիրության հանդիպմանը կուսումնասիրենք «Հիմնովին վկայություն տանք» գիրքը։ Եթե ժողովում այս գրքի պակաս կա, գրականության հաջորդ պատվերում հարկավոր է պատվիրել։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2026 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը