Հայտարարություններ
◼ Տարածելու համար նախատեսված գրականությունը. Հունիս. «Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում»։ Եթե տանտերն ունի այս գիրքը, քարոզիչը կարող է առաջարկել 192-էջանոց ցանկացած գիրք։ Հուլիս և օգոստոս. կարելի է առաջարկել 32-էջանոց հետևյալ գրքույկները՝ «Աստված հոգ տանո՞ւմ է մեր մասին», «Հավիտյան վայելիր կյանքը երկրի վրա», «Արթո՛ւն մնացեք», «Հարկավո՞ր է հավատալ Երրորդությանը», «Կառավարությունը, որը Դրախտ կբերի», «Ի՞նչ է տեղի ունենում մահից հետո», «Ո՞րն է կյանքի իմաստը. ինչպե՞ս կարելի է այն գտնել» և «Երբ մահանում է քո սիրելիներից մեկը»։ Աշխարհի որոշ մասերում գուցե հարմար է տարածել «Գիրք բոլորի համար», «Հոգիներ. կարո՞ղ են օգնել կամ վնասել ձեզ. գոյություն ունե՞ն իրականում» գրքույկները։ Կարելի է տարածել նաև այն գրքույկները, որոնցից շատ կա ժողովում։ Սեպտեմբեր. «Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում»։ Ձգտիր առաջին իսկ այցելության ժամանակ Աստվածաշնչի ուսումնասիրություն սկսել։
◼ «Աստվածաշունչ. նրա ազդեցությունը ձեր կյանքում» և «Աստվածաշունչ. ճշգրիտ պատմություն, վստահելի մարգարեություններ» տեսաֆիլմերը (ռուս.) կքննարկվեն՝ սկսած սեպտեմբեր ամսվա ծառայողական հանդիպումներից։ Այս ֆիլմերը պարունակվում են «Աստվածաշունչ. փաստերի և մարգարեությունների գիրք» տեսասկավառակում։ Եթե ժողովում բավարար քանակությամբ չկա այս սկավառակից, ապա հարկավոր է հնարավորին չափ շուտ այն պատվիրել։