Հայտարարություններ
◼ Տարածելու համար նախատեսված գրականությունը. Ապրիլ, մայիս. «Դիտարան» և «Արթնացե՛ք» պարբերագրեր։ Հետաքրքրվող մարդկանց, այդ թվում նաև նրանց, ովքեր եկել էին Հիշատակի երեկոյին կամ այլ աստվածապետական միջոցառման, բայց ակտիվորեն չեն շփվում ժողովի հետ, վերայցելություն անելիս առաջարկիր «Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում» գիրքը։ Նպատակ դիր սկսել Աստվածաշնչի ուսումնասիրություն։ Հունիս. «Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում»։ Եթե տանտերն ունի այս գիրքը, քարոզիչը կարող է առաջարկել 192–էջանոց ցանկացած գիրք։
◼ Այն շաբաթներին, երբ ժողովը հրավիրված է մարզային, շրջանային կամ մեկօրյա հատուկ համաժողովի, չեն անցկացվելու Աստվածաշնչի ուսումնասիրության հանդիպումը, Աստվածապետական ծառայության դպրոցը և Ծառայողական հանդիպումը։ Այդ իսկ պատճառով բոլորին հորդորում ենք, որ այդ հանդիպումների նյութը ուսումնասիրեն ինքնուրույն, օրինակ՝ ընտանեկան երկրպագություն երեկոյի ժամանակ։
◼ 2010 թ. Հիշատակի երեկոյին հաջորդող շրջանում կներկայացվի հատուկ հանրային ելույթ, որի վերնագիրն է՝ «Իրական խաղաղություն և անվտանգություն. ե՞րբ»։