Աստվածապետական ծառայության դպրոցի կրկնություն
Ներքոհիշյալ հարցերը քննարկվելու են Աստվածապետական ծառայության դպրոցի ժամանակ՝ 2009 թ. օգոստոսի 31–ով սկսվող շաբաթվա ընթացքում։ Դպրոցի վերակացուն 20 րոպե տևողությամբ կրկնություն է անցկացնում, որն ընդգրկում է 2009 թ. հուլիսի 6–ով սկսվող շաբաթից մինչև օգոստոսի 31–ով սկսվող շաբաթն ընկած ժամանակահատվածում անցած նյութը։
1. Ինչո՞ւ պետք է իր ծնողներին «անիծող» անհատը խստորեն պատժվեր (Ղեւտ. 20։9)։ [w04 5.15, էջ 24, պարբ. 6]
2. Քանի որ հունձը պաշտոնապես սկսվում էր այն ժամանակ, երբ իսրայելացի բոլոր տղամարդիկ գնում էին Բաղարջակերաց տոնին, ապա ովքե՞ր էին հավաքում գարու «երախայրին» (Ղեւտ. 23։5, 11)։ [w07 7.15, էջ 26, պարբ. 3]
3. Ի՞նչ է նախանշում Հոբելյան տարին (Ղեւտ. 25։10, 11)։ [w04 7.15, էջ 26, 27]
4. Թուոց 2։2–ում հիշատակված «նշանները» որևէ կրոնական նշանակություն ունե՞ն։ [w02 9.15, էջ 21, պարբ. 4]
5. Հին Իսրայելի ուխտավորների նման՝ ի՞նչ ոգի են դրսևորում այսօր Թագավորության լիաժամ քարոզիչները (Թուոց 6։3, 5, 6)։ [w04 8.1, էջ 24, 25]
6. Այն օրենքը, ըստ որի ղևտացին պետք է դադարեցներ իր ծառայությունը, ի՞նչ սկզբունք է պարունակում, որը կիրառելի է Եհովայի ներկայիս ծառաների համար (Թուոց 8։25, 26)։ [w04 8.1, էջ 25, պարբ. 1]
7. Ինչպե՞ս իսրայելացիները եսասիրական ցանկություններ դրսևորեցին, և ի՞նչ դաս կարող են սովորել նրանցից քրիստոնյաները (Թուոց 11։4)։ [w01 6.15, էջ 14, 15; w95(U) 3.1, էջ 16, պարբ. 10]
8. Ինչո՞ւ Մարիամն ու Ահարոնը Մովսեսի դեմ խոսեցին, և ինչո՞ւ միայն Մարիամը բորոտությամբ պատժվեց (Թուոց 12։1, 9–11)։ [w04 8.1, էջ 26, պարբ. 1, 2]
9. Ի՞նչ ենք սովորում Աստծու չափանիշների մասին իսրայելացիների հագուստի վրայի հատուկ ծոպերից (Թուոց 15։37–41)։ [w04 8.1, էջ 26, պարբ. 7]
10. Ի՞նչ նախազգուշացնող օրինակ ենք գտնում Թուոց 21։5 համարից։ [w99-E(U) 8.15, էջ 26, 27]