Աստվածապետական ծառայության դպրոցի կրկնություն
Ներքոհիշյալ հարցերը քննարկվելու են Աստվածապետական ծառայության դպրոցի ժամանակ։
1. Ի՞նչ կարող ենք սովորել Ելից 23։19–ում դրված արգելքից։ [w06 4.1, էջ 31, պարբ. 1–5]
2. Ի՞նչ էին Ուրիմն ու Թումիմը, և ինչպե՞ս էին դրանք օգտագործվում հին Իսրայելում (Ելից 28։30)։ [w06 1.15, էջ 18; w01 9.1, էջ 27]
3. Ի՞նչ իմաստով էր Եհովան խոսում Մովսեսի հետ «դեմ առ դեմ» (Ելից 33։11, 20)։ [w04 3.15, էջ 27]
4. Ի՞նչ դասեր ենք սովորում այն բանից, որ իսրայելացիները առատորեն նվիրաբերություններ էին անում և գործի էին դնում իրենց ունակությունները՝ տաճարի կառուցման համար (Ելից 35։5, 10)։ [w99E(U) 11.1, էջ 31, պարբ. 1, 2]
5. Ելից 40։28–ում հիշատակվող «վարագույրը» (ԱԱ) ինչի՞ խորհրդանիշն է Եհովայի մեծ հոգևոր տաճարում։ [w00 2.1, էջ 10, պարբ. 7, 8]
6. Զոհասեղանի վրա ամբողջությամբ մատուցվող «ողջակեզը» ի՞նչ առումով էր մատնանշում Հիսուսի զոհաբերությանը (Ղեւտ. 1։13)։ [w04 5.15, էջ 21, պարբ. 3]
7. Ղևտացոց 3։16, 17–ում գրված է. «Ամեն ճարպը Եհովայինն է»։ Ի՞նչ ենք սովորում այդ պատվերից։ [w04 5.15, էջ 22, պարբ. 2]
8. Ահարոնի և նրա որդիների նշանակման ժամանակ Մովսեսը վերցրեց խոյի արյունը և քսեց նրանց աջ ականջի բլթակին, աջ ձեռքի բութ մատին և աջ ոտքի բութ մատին։ Ի՞նչ էր դա խորհրդանշում (Ղեւտ. 8։23, 24)։ [it-2-E, էջ 1113, պարբ. 4]
9. Ի՞նչ կարող ենք իմանալ Հիսուսի ծնողների մասին Ղեւտացոց 12։8–ից, և ի՞նչ դաս կարող ենք քաղել դրանից։ [w99 1.1, էջ 6, պարբ. 5]
10. Հին Իսրայելում Քավության օրը մատուցվող կենդանիները ի՞նչ առումով էին խորհրդանշում Հիսուսի քավիչ զոհաբերությունը (Ղեւտ. 16։11–16)։ [w98 3.1, էջ 8, պարբ. 2]