Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • km 6/09 էջ 4
  • Հայտարարություններ

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Հայտարարություններ
  • 2009 Մեր թագավորական ծառայությունը
2009 Մեր թագավորական ծառայությունը
km 6/09 էջ 4

Հայտարարություններ

◼ Հունիս. «Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում» գիրքը։ Եթե տանտերը ունի այդ գրքից, կարող ես առաջարկել 192 էջանոց որևէ գիրք։ Հուլիս և օգոստոս. կարելի է առաջարկել 32 էջանոց հետևյալ գրքույկներից՝ «Աստված հոգ տանո՞ւմ է մեր մասին», «Հավիտյան վայելիր կյանքը երկրի վրա», «Արթո՛ւն կացեք», «Հարկավո՞ր է հավատալ Երրորդությանը», «Կառավարությունը, որը Դրախտ կբերի», «Ի՞նչ է տեղի ունենում մահից հետո», «Երբ մահանում է քո սիրելիներից մեկը», «Ի՞նչ է Աստված պահանջում մեզանից», «Եհովայի վկաներ. ովքե՞ր են, ինչի՞ն են հավատում»։ Սեպտեմբեր. «Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում»։ Ջանք թափիր սկսել Աստվածաշնչի ուսումնասիրություններ առաջին այցելության ժամանակ։ Հակիրճ ներկայացրու, թե ինչպես է անցկացվում Աստվածաշնչի ուսումնասիրությունը և նշիր, թե ինչ օգուտներ կարող է ստանալ անհատը։

◼ Եթե ինչ–որ մեկը պլանավորում է ճանապարհորդել օտար երկիր և ուզում է ներկա լինել ժողովի հանդիպումներին, ինչպես նաև շրջանային կամ մարզային համաժողովին, բայց այդ երկրի անունը չկա ծառայողական տարվա հաշվետվության մեջ կամ «Տարեգրքի» մեջ նշված չէ տվյալ երկրի հասցեն, ապա հարկավոր է կապ հաստատել Գրասենյակի հետ և պարզել, թե ինչ նախազգուշացումների կամ հատուկ հրահանգների պետք է հետևել։ Հնարավոր է՝ Թագավորության գործը այդ երկրում որոշակի սահմանափակումների տակ է (Մատթ. 10։16)։ Գուցե որոշ երկրներում խորհուրդ չի տրվում, որ այցելուները կապ հաստատեն տեղի Վկաների կամ ժողովների հետ։ Դուք նաև լրացուցիչ տեղեկություն կստանաք ոչ պաշտոնական վկայություն տալու կամ ձեզ հետ գրականություն վերցնելու մասին։ Ձեր համագործակցության շնորհիվ դուք կխուսափեք ավելորդ խնդիրներից, ինչպես նաև խոչընդոտներ չեն ստեղծվի Թագավորության գործի համար (1 Կորնթ. 14։33, 40)։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2026 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը