Ծառայությունը մեր սիրո դրսևորումն է Աստծու հանդեպ
1. Աստծու հանդեպ սերը ի՞նչ անելու մղեց Հիսուսին։
1 Սերը մղեց Հիսուսին կատարելու իր ծառայությունը։ Նրա ծառայությունը վկայում է Եհովայի նկատմամբ ունեցած իր սիրո մասին։ Հովհաննես 14։31–ում կարդում ենք. «Որպեսզի աշխարհն իմանա, որ ես սիրում եմ Հորը, ինչպես որ Հայրը պատվիրեց ինձ, այնպես եմ անում»։ Որպես Հիսուսի հետևորդներ՝ մենք նույնպես առանձնաշնորհում ունենք դրսևորելու մեր սերն Աստծու հանդեպ՝ մասնակցելով ծառայությանը (Մատթ. 22։37; Եփես. 5։1, 2)։
2. Ինչպե՞ս է մեր ծառայության վրա անդրադառնում Եհովայի հանդեպ ունեցած սերը։
2 «Թող սրբացվի՛ քո անունը»։ Երբ նախանձախնդրորեն ամեն առիթ օգտագործում ենք ուրիշներին Եհովայի ու նրա Թագավորության մասին պատմելու համար, մենք մեր սերն ենք ցույց տալիս նրա հանդեպ և, հետևաբար, մասնակցում ենք Աստծու անվան սրբացմանը (Սաղ. 83։18; Եզեկ. 36։23; Մատթ. 6։9)։ Ինչպես Հիսուսը, այնպես էլ մենք մեր ծառայությամբ անկեղծորեն ցույց ենք տալիս, որ ցանկանում ենք սրբացված տեսնել Եհովայի անունը և նրա կամքը՝ կատարված (Մատթ. 26։39)։
3. Եհովայի հանդեպ սերն ինչպե՞ս կարող է օգնել հաղթահարելու դժվարությունները։
3 Սերը մղում է մեզ հաղթահարելու դժվարությունները։ Եհովայի հանդեպ սերը օգնում է հաղթահարելու բոլոր արգելքները (1 Կորնթ. 13։4, 7)։ Հիսուսն իր կյանքում շատ դժվարությունների հանդիպեց, որոնք կարող էին հետ պահել նրան իր ծառայությունը կատարելուց։ Սակայն երբ նա խնդիրների էր բախվում, սերը և իր Հոր կամքը կատարելու մեծ ցանկությունը օգնում էին նրան հաղթահարելու դրանք (Մարկ. 3։21; 1 Պետ. 2։18–23)։ Մենք նույնպես բազում դժվարությունների ենք բախվում, որոնք կկարողանանք հաղթահարել, եթե Աստծու նկատմամբ սեր ունենանք։ Եթե հետևենք Քրիստոսի օրինակին, համոզվածությամբ ու շարունակաբար կկատարենք մեր ծառայությունը։ Ընտանիքի հակառակությունը, վատ առողջությունը, տարիքը կամ մարդկանց անտարբերությունը չպիտի խոչընդոտ հանդիսանան, որ շարունակենք արդյունավետորեն ծառայել և այդպիսով ցույց տալ մեր սերը։
4. Եհովայի հանդեպ մեր սերն ի՞նչ անելու հնարավորություն է տալիս մեզ։
4 Սերը զորեղ զգացում է, և օրհնություն է այն, որ մեր ծառայությամբ հնարավորություն ունենք արտահայտելու մեր ջերմ սերն Աստծու հանդեպ (1 Կորնթ. 13։13)։ Քանի որ արագորեն մոտենում է այն ժամանակը, երբ Եհովայի անունը մեկընդմիշտ կսրբացվի, թող որ մեր «սերը ավելի ու ավելի առատանա» (Փիլիպ. 1։9; Մատթ. 22։36–38)։