Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • km 5/09 էջ 4
  • Հայտարարություններ

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Հայտարարություններ
  • 2009 Մեր թագավորական ծառայությունը
2009 Մեր թագավորական ծառայությունը
km 5/09 էջ 4

Հայտարարություններ

◼ Մայիս. «Դիտարան» և «Արթնացե՛ք» պարբերագրերը։ Երբ այցելես հետաքրքրվող մարդկանց, ինչպես նաև Հիշատակի երեկոյին կամ այլ աստվածապետական միջոցառման եկած անձանց, ովքեր, սակայն, ժողովի հետ սերտ կապ չունեն, առաջարկիր նրանց «Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում» գիրքը։ Քո նպատակն այն է, որ այդ գրքով Աստվածաշնչի ուսումնասիրություն սկսես։ Հունիս. «Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում» գիրքը։ Եթե տանտերը ունի այդ գրքից, կարող ես առաջարկել 192 էջանոց որևէ գիրք։ Հուլիս և օգոստոս. կարելի է առաջարկել 32 էջանոց հետևյալ գրքույկներից՝ «Աստված հոգ տանո՞ւմ է մեր մասին», «Հավիտյան վայելիր կյանքը երկրի վրա», «Արթո՛ւն կացեք», «Հարկավո՞ր է հավատալ Երրորդությանը», «Կառավարությունը, որը Դրախտ կբերի», «Ի՞նչ է տեղի ունենում մահից հետո», «Երբ մահանում է քո սիրելիներից մեկը», «Ի՞նչ է Աստված պահանջում մեզանից», «Եհովայի վկաներ. ովքե՞ր են, ինչի՞ն են հավատում»։

◼ Եթե ինչ–որ մեկը պլանավորում է ճանապարհորդել օտար երկիր և ուզում է ներկա լինել ժողովի հանդիպումներին, ինչպես նաև շրջանային կամ մարզային համաժողովին, ապա օրերի, ժամերի ու անցկացման վայրերի հասցեների մասին կարող է տեղեկանալ՝ գրավոր հարցում ուղարկելով այն մասնաճյուղ, որի հսկողության տակ գտնվում է տվյալ երկիրը։ Մասնաճյուղերի հասցեները գրված են այս տարվա «Տարեգրքի» վերջին էջում (ռուս.)։

◼ «Արթու՛ն մնացեք» մարզային համաժողովի նախորդ շաբաթը Ծառայողական հանդիպման ծրագիրը կարելի է փոխել, որպեսզի քննարկվեն համաժողովին ներկա գտնվելու վերաբերյալ հիշեցումները։ Համաժողովից մեկ կամ երկու ամիս հետո «Տեղական կարիքներ» բաժնի փոխարեն՝ կարելի է վերանայել համաժողովի գլխավոր մտքերը, որոնք, ըստ քարոզիչների, օգտակար են ծառայության համար։

◼ Գրականության հաջորդ պատվերի հետ ժողովները պետք է սկսեն պատվիրել 2010 թ. Եհովայի վկաների օրացույցը և «Գրությունները քննենք ամեն օր» գրքույկը։

◼ Ուրա՛խ ենք տեղեկացնել, որ 2009 թ. փետրվարի 22–ին Մեծամոր քաղաքում տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետությունում առաջին Թագավորության սրահի նվիրումը։ Նվիրման ծրագիրը ունկնդրեց 141 հոգի։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2026 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը