Հայտարարություններ
◼ Ապրիլ և մայիս. «Դիտարան» և «Արթնացե՛ք» պարբերագրերը։ Երբ այցելես հետաքրքրվող մարդկանց, ինչպես նաև Հիշատակի երեկոյին կամ այլ աստվածապետական միջոցառման եկած անձանց, ովքեր, սակայն, ժողովի հետ սերտ կապ չունեն, առաջարկիր նրանց «Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում» գիրքը։ Քո նպատակն այն է, որ այդ գրքով Աստվածաշնչի ուսումնասիրություն սկսես։ Հունիս. «Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում» գիրքը։ Եթե տանտերը ունի այդ գրքից, կարող ես առաջարկել 192 էջանոց որևէ գիրք։ Հուլիս և օգոստոս. կարելի է առաջարկել 32 էջանոց հետևյալ գրքույկներից՝ «Աստված հոգ տանո՞ւմ է մեր մասին», «Հավիտյան վայելիր կյանքը երկրի վրա», «Արթո՛ւն կացեք», «Հարկավո՞ր է հավատալ Երրորդությանը», «Կառավարությունը, որը Դրախտ կբերի», «Ի՞նչ է տեղի ունենում մահից հետո», «Երբ մահանում է քո սիրելիներից մեկը», «Ի՞նչ է Աստված պահանջում մեզանից», «Եհովայի վկաներ. ովքե՞ր են, ինչի՞ն են հավատում»։
◼ Միասնական ջանքերի շնորհիվ ամբողջ աշխարհում ապրող մարդկանց կտեղեկացվի 2009 թ. մարզային և միջազգային համաժողովների մասին։ Քարոզիչները հնարավորություն ունեն իրենց տարածքում բաժանելու հատուկ հրավիրատոմսեր։ Քարոզարշավը պետք է անցկացվի համաժողովից առաջ՝ երեք շաբաթների ընթացքում։
◼ Բոլոր քարոզիչները մարզային համաժողովի պլակետկաները կստանան իրենց ժողովներում։ Միջազգային համաժողովի պատվիրակները կրելու են նույն պլակետկաները։