Հայտարարություններ
◼ Փետրվար. կարելի է առաջարկել հետևյալ գրքերից որևէ մեկը. «Գոյություն ունի՞ արդյոք հոգատար Ստեղծիչ» կամ «Ընտանեկան երջանկության գաղտնիքը»։ Մարտ. «Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում» գիրքը։ Ջանք թափիր սկսել Աստվածաշնչի ուսումնասիրություններ։ Ապրիլ և մայիս. «Դիտարան» և «Արթնացեք» պարբերագրերը։ Երբ այցելես հետաքրքրվող մարդկանց, այդ թվում նաև Հիշատակի երեկոյին և/կամ այլ աստվածապետական միջոցառման եկած անձանց, ովքեր, սակայն, ժողովի հետ սերտ կապ չունեն, առաջարկիր նրանց «Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում» գիրքը։ Քո նպատակն այն է, որ այդ գրքով Աստվածաշնչի ուսումնասիրություն սկսես։
◼ 2009 թ. Հիշատակի երեկոյի հատուկ ելույթի վերնագիրն է՝ «Ո՞ր կրոնն է Աստված ճշմարիտ համարում»։ Տե՛ս 2008 թ. սեպտեմբերի Մեր թագավորական ծառայությունը թերթիկի «Հայտարարություններ» բաժնում տեղ գտած ցուցումները։