Ինչպես առաջարկել պարբերագրերը
Դիտարան 1 նոյ.
«Ի՞նչ եք կարծում, եթե ամուսինն ու կինը հետևեն Աստվածաշնչի ահա այս խորհրդին, մի՞թե ամուսնական կապը չի ամրանա։ [Կարդա՛ Յոբ 31։1, հետո թույլ տուր պատասխանել։] Այս հոդվածում քննարկվում են աստվածաշնչյան սկզբունքներ, որոնք կարող են օգնել կողակիցներին հավատարիմ մնալ իրար»։ Ցույց տուր 18–րդ էջի հոդվածը։
Արթնացե՛ք հոկ.–դեկ.
«Այսօր ամուսնացածները մեծ ճնշումների են ենթարկվում, և շատ զույգեր ամուսնալուծվում են։ Ի՞նչ եք կարծում, հետևյալ խորհուրդը կնպաստի՞ հաջող ամուսնությանը։ [Կարդա՛ Առակաց 12։18։ Այնուհետև թույլ տուր պատասխանել։] Այս պարբերագրում խոսվում է աստվածաշնչային որոշ սկզբունքների մասին, որոնք կօգնեն ամուսիններին ամրացնել իրենց հարաբերությունները»։
Դիտարան 1 դեկ.
«Տարվա այս ժամանակ շատ մարդիկ մտածում են Հիսուսի մասին։ Իսկ նա որևէ ձևով ազդե՞լ է ձեզ վրա։ [Թույլ տուր պատասխանել։] Աստվածաշունչը խրախուսում է մեզ հետևել Հիսուսի օրինակին։ [Կարդա՛ 1 Պետրոս 2։21։] Հիսուսի հետքերին հետևելով՝ մենք կդառնանք ավելի լավ մարդ։ Մեր ուրախությունը կավելանա։ Այս պարբերագիրը բացատրում է, թե ինչպես է դա հնարավոր»։