Աստվածապետական ծառայության դպրոցի կրկնություն
Ներքոհիշյալ հարցերը քննարկվելու են Աստվածապետական ծառայության դպրոցի ժամանակ՝ 2008 թ. հոկտեմբերի 27–ով սկսվող շաբաթվա ընթացքում։ Դպրոցի վերակացուն 30 րոպե տևողությամբ կրկնություն է անցկացնում, որն ընդգրկում է 2008 թ. սեպտեմբերի 1–ով սկսվող շաբաթից մինչև հոկտեմբերի 27–ով սկսվող շաբաթն ընկած ժամանակահատվածում անցած նյութը։
ԴԱՍԵՐ
1. Ինչպե՞ս կարող ենք իմանալ, թե ինչին են մարդիկ հավատում։ [be, էջ 259, պարբ. 1, 2]
2. Ինչպե՞ս կարող ենք օգնել անհատին իր սրտից արմատախիլ անելու ատելությունն ու նախապաշարմունքը։ [be, էջ 260, պարբ. 2]
3. Ինչպե՞ս կարող ենք օգնել Աստվածաշունչ ուսումնասիրողներին ինքնաքննություն կատարելու, որպեսզի հոգևորապես աճեն։ [be, էջ 261, պարբ. 3]
4. Ի՞նչ պետք է հիշենք, եթե ուզում ենք հասնել մարդկանց սրտին։ [be, էջ 262, պարբ. 4]
5. Ինչո՞ւ է հարկավոր ուշադրություն դարձնել ելույթներին հատկացված ժամանակին։ [be, էջ 263, պարբ. 1, 3, շրջանակ]
ԱՌԱՋԱԴՐԱՆՔ № 1
6. Ինչո՞ւ Պողոսը իր առաջին նամակը կորնթացիներին գրեց։ [bsi08-1, էջ 20, պարբ. 3]
7. Ինչո՞ւ Պողոսը որոշեց երկրորդ նամակը գրել կորնթացիներին։ [bsi08-1, էջ 22, պարբ. 1, 2]
8. Ինչպե՞ս պետք է քրիստոնյաները վերաբերվեն ծառայությանը։ [bsi08-1, էջ 22, 23 պարբ. 18]
9. Ինչպե՞ս կարող ենք այսօր, Փիլիպպեի եղբայրների նման, ստանալ Աստծու հավանությունը և ուրախության աղբյուր լինել մեր եղբայրների համար։ [bsi08-1, էջ 29 պարբ. 12]
10. Ի՞նչ դրական ազդեցություն գործեցին Պողոսը և նրա համագործակիցները Թեսաղոնիկեի ժողովի վրա։ [bsi08-1, էջ 4, պարբ. 13]
ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻ ՇԱԲԱԹԱԿԱՆ ԸՆԹԵՐՑԱՆՈՒԹՅՈՒՆ
11. Ի՞նչ է նշանակում «[ամբարիշտ] մարդուն հանձնել Սատանային՝ մարմնի կործանման համար, որպեսզի ոգին փրկվի» (1 Կորնթ. 5։5)։ [w08 7.15, «Եհովայի Խոսքը կենդանի է. ուշագրավ մտքեր «Կորնթացիներ» նամակներից»]
12. Որքա՞ն հաճախ պետք է Հիսուսի մահը նշվի և «մինչև» ե՞րբ (1 Կորնթ. 11։26)։ [w08 7.15, «Եհովայի Խոսքը կենդանի է. ուշագրավ մտքեր «Կորնթացիներ» նամակներից»]
13. Ի՞նչ տեսիլքի մասին է խոսվում 2 Կորնթացիներ 12։2–4 համարներում, և հավանաբար ո՞վ է տեսնում այն։ [w04 10.15, էջ 8, պարբ. 4; էջ 10, պարբ. 9]
14. Ինչո՞ւ Պողոսը Մովսիսական օրենքը նմանեցրեց դաստիարակի, որը առաջնորդում է մեզ դեպի Քրիստոսը (Գաղ. 3։24)։ [w08 1.3, էջ 18–21]
15. Ի՞նչ նկատի ուներ Պողոսը, երբ աղոթեց, որ եղբայրների «ոգին, հոգին և մարմինը.... պահվեն» (1 Թեսաղ. 5։23)։ [w08 9.15, «Եհովայի Խոսքը կենդանի է. ուշագրավ մտքեր «Թեսաղոնիկեցիներ» և «Տիմոթեոս» նամակներից»]