Ինչպես առաջարկել պարբերագրերը
Դիտարան 1 սեպ.
«Ի՞նչ եք կարծում, կարևոր որոշումներ կայացնելիս որտեղի՞ց կարող ենք վստահելի խորհուրդներ ստանալ։ [Թույլ տուր պատասխանել։ Կարդա՛ Առակաց 3։5, 6։] Այս հոդվածում նշվում է, որ իմաստուն կլինի խորհրդածել հետևանքների շուրջ նախքան որոշում կայացնելը»։ Ցույց տուր 8–րդ էջի հոդվածը։
Արթնացե՛ք հուլ.–սեպ.
«Այսօր շատերը վախով են նայում ապագային։ Իսկ ըստ ձեզ՝ այն ինչպիսի՞ն կլինի՝ լա՞վ, թե՞ վատ։ [Թույլ տուր պատասխանել։ Ապա կարդա՛ Հայտնություն 21։3, 4։] Շուտով Աստված վերջ է դնելու գլոբալ խնդիրներին, որոնք մարդիկ անկարող են լուծել։ Այս պարբերագրում բացատրվում է, թե ինչու կարող ենք վստահ լինել դրանում»։
Դիտարան 1 հոկ.
«Այս անհանգիստ ժամանակներում շատերը մտահոգվում են ապագայի մասին։ Ի՞նչն է օգնում ձեզ դրական տրամադրվածություն պահպանել։ [Թույլ տուր պատասխանել։] Ուշադրություն դարձրեք, թե ինչ է խոստանում Աստվածաշունչը։ [Կարդա՛ Եսայիա 65։17։] Այս պարբերագրում խոսվում է, թե լավատես լինելու ինչ հիմքեր ունենք»։