Ինչպես առաջարկել պարբերագրերը
Դիտարան 1 հուլ.
«Ձեր կարծիքով՝ հնարավո՞ր է արդյոք, որ մարդիկ մտերիմ փոխհարաբերություններ ունենան Ամենակարող Աստծու հետ։ [Թույլ տուր պատասխանել։ Այնուհետև կարդա՛ Գործեր 17։27։] Իրականում Աստված ուզում է, որ մենք մտերիմ լինենք իր հետ։ Այս հոդվածից դուք կիմանաք, թե ինչու կարող ենք համոզված լինել դրանում»։ Ցույց տուր 10–րդ էջի հոդվածը։
Արթնացե՛ք հուլ.–սեպ.
«Այսօր շատերը վախով են լցված ապագայի հանդեպ։ Ի՞նչ եք կարծում, իրավիճակները կլավանա՞ն, թե՞ ավելի կվատանան։ [Թույլ տուր պատասխանել։ Այնուհետև կարդա՛ Հայտնություն 21։3, 4։] Այս պարբերագրում բացատրվում է, թե ինչու կարող ենք վստահ լինել, որ Աստված շուտով կվերացնի այն դժվար խնդիրները, որոնք մարդիկ ի զորու չեն լուծելու»։
Դիտարան 1 օգ.
«Շրջակա միջավայրի հետ կապված լուրջ խնդիրների պատճառով շատերը լավատեսորեն չեն տրամադրված երկրի ապագայի հանդեպ։ Դուք ի՞նչ եք կարծում։ [Թույլ տուր պատասխանել։ Այնուհետև կարդա՛ Սաղմոս 37։11։] Այս պարբերագրում նշվում է լավատես լինելու մի քանի սուրբգրային պատճառներ»։