Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • km 7/08 էջ 3
  • Հայտարարություններ

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Հայտարարություններ
  • 2008 Մեր թագավորական ծառայությունը
2008 Մեր թագավորական ծառայությունը
km 7/08 էջ 3

Հայտարարություններ

◼ Հուլիս և օգոստոս. առաջարկելու ենք 32 էջանոց գրքույկներից որևէ մեկը. «Աստված հոգ տանո՞ւմ է մեր մասին», «Հավիտյան վայելիր կյանքը երկրի վրա», «Արթո՛ւն կացեք», «Հարկավո՞ր է հավատալ Երրորդությանը», «Կառավարությունը, որը Դրախտ կբերի», «Ի՞նչ է տեղի ունենում մահից հետո», «Երբ մահանում է քո սիրելիներից մեկը», «Ի՞նչ է Աստված պահանջում մեզանից», «Եհովայի վկաներ. ովքե՞ր են»։ Սեպտեմբեր. «Աստվածաշունչը սովորեցնում է» գիրքը։ Հատուկ ջանքեր գործադրեք հենց առաջին այցելության ժամանակ Աստվածաշնչի ուսումնասիրություն սկսելու համար։ Եթե անհատն արդեն ունի այս գիրքը, բացատրեք, թե ինչպես կարելի է օգտվել դրանից և հակիրճորեն ցույց տվեք, թե ինչպես է անցկացվում Աստվածաշնչի ուսումնասիրությունը։ Հոկտեմբեր. «Դիտարան» և «Արթնացե՛ք» պարբերագրերը։ Եթե անհատը հետաքրքրություն է ցուցաբերում, ներկայացրու և քննարկիր «Կցանկանայի՞ք ավելին իմանալ Աստվածաշնչի մասին» թերթիկը՝ աստվածաշնչյան ուսումնասիրություն սկսելու նպատակով։ Նոյեմբեր. «Աստվածաշունչը սովորեցնում է» գիրքը։ Ջանք թափիր, որպեսզի Աստվածաշնչի ուսումնասիրություն սկսես։ Դեկտեմբեր. «Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում»։ Եթե անհատն արդեն ունի այս գիրքը, ապա քարոզիչը կարող է առաջարկել 192–էջանոց որևէ գիրք։

◼ Քանի որ օգոստոսն ունի հինգ շաբաթ–կիրակի օր, այդ ամիսը ենթառահվիրայության հրաշալի ժամանակ կարող է լինել։

◼ Սեպտեմբեր ամսից սկսած՝ շրջանային վերակացուները կներկայացնեն «Գնա անարատության ճանապարհով» վերնագրով հանրային ելույթը։

◼ Մասնաճյուղը գրականության համար քարոզիչների անհատական պատվերները չի կատարում։ Նախագահող վերակացուն պետք է հոգ տանի, որ ժողովի գրականության ամսական պատվերը մասնաճյուղ ուղարկվելուց առաջ ամեն ամիս հայտարարություն արվի, որպեսզի անհատական պատվերներ կատարել ցանկացողները կարողանան այդ մասին տեղյակ պահել գրականության համար պատասխանատու եղբորը։ Խնդրում ենք հիշել, թե որ հրատարակությունները կարելի է ստանալ հատուկ պատվերով։

◼ Ժողովում առկա ողջ գրականության ու պարբերագրերի տարեկան հաշվառումը պետք է անել 2008 թ. օգոստոսի 31–ին կամ այդ ամսաթվին մոտ օրերին։ Հաշվառումն անցկացվում է այնպես, ինչպես սովորաբար ամսական հաշվառումը, որն արվում է գրականությունը կոորդինացնող եղբոր կողմից։ Հաշվառման արդյունքները հարկավոր է անցկացնել «Գրականության հաշվառում» (S-18) բլանկ։ Պարբերագրերի ընդհանուր թիվը պետք է իմանալ պարբերագրերի համար պատասխանատու եղբորից (եղբայրներից)։ Կոորդինացնող ժողովի քարտուղարը պետք է հետևի հաշվառման ընթացքին։ Բլանկը ստորագրում են կոորդինացնող ժողովի քարտուղարը և նախագահող վերակացուն։ Յուրաքանչյուր կոորդինացնող ժողով կստանա «Գրականության հաշվառում» (S-18) բլանկի երեք օրինակ։ Խնդրում ենք, բլանկի բնօրինակը ուղարկել մասնաճյուղ սեպտեմբերի 6–ից ոչ ուշ։ Մեկ օրինակը պահեք ժողովի քարտարկղում։ Իսկ երրորդ օրինակը կարող եք գործածել որպես սևագիր։

◼ Այսուհետ ծառայության մեջ և Աստվածաշնչի ուսումնասիրություններ անցկացնելու համար պետք է օգտագործել «Աստվածաշունչը սովորեցնում է» գիրքը և ոչ թե «Աստված պահանջում է» գրքույկը։ «Աստված պահանջում է» գրքույկը կտարածվի այնքան ժամանակ, մինչև այն սպառվի։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2026 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը