«Պատրաստ լինենք ամեն բարի գործի»
1 Երբ Հիսուսը պետք է մի նոր քարոզարշավ սկսեր, նա ժամանակ հատկացրեց օգնելու իր աշակերտներին նախապատրաստվել դրան (Մատթ. 10։5–14)։ Բոլորս էլ այսօր շատ զբաղված ենք։ Սակայն եթե նախքան տնետուն գնալը մի քանի րոպե հատկացնենք ծառայությանը նախապատրաստվելուն, լավ արդյունքների կհասնենք (2 Կորնթ. 9։6)։
2 Ինչպես նախապատրաստվել։ Նախ հարկավոր է լավ ծանոթանալ այն գրականությանը, որը ցանկանում ենք առաջարկել։ Նաև պետք է մտածենք այն մարդկանց մասին, ովքեր բնակվում են մեր քարոզչական տարածքում։ Օրինակ՝ կարող ենք մտածել, թե ինչն է նրանց մտահոգում, ինչ հավատալիքներ ունեն։ Զրույց սկսելու համար կարող ենք օգտվել «Մեր թագավորական ծառայությունը» թերթիկում և «Ինչպես վարել Աստվածաշնչի թեմայով զրույցը» գրքույկում գտնվող մատուցումներից։
3 Ծառայողական հանդիպմանը ներկայացվող ցուցադրումները ուշադրությամբ ունկնդրելը նույնպես կօգնի մեզ։ Որքան ավելի շատ կիրառենք մեր սովորած մատուցումները, այնքան ավելի շատ փորձ ձեռք կբերենք, ուստի հետագայում քիչ ժամանակ կտրամադրենք ծառայությանը նախապատրաստվելուն։ Այնուամենայնիվ, եթե ամեն անգամ նախքան ծառայության գնալը մտածենք, թե ինչ պիտի ասենք, ու այդպիսով բարելավենք մեր մատուցումը, ապա ավելի արդյունավետորեն կքարոզենք։ Բացի այդ, կարող ենք ստուգել, թե արդյոք մեր պայուսակում կան ծառայության համար անհրաժեշտ բոլոր բաները։
4 Ի՞նչը մեզ կօգնի հիշել մեր մատուցումը։ Բարձրաձայն կրկնելը։ Այն կնպաստի, որ մատուցումը ամրապնդվի մեր մտքում։ Ոմանք, օրինակ, կրկնում են մատուցումները իրենց ընտանեկան ուսումնասիրության ժամանակ։ Ուրիշները փոքր թղթի վրա հակիրճ գրի են առնում իրենց մատուցումը և դուռը թակելուց առաջ արագ աչքի են անցկացնում այն։
5 Ինչով է օգտակար նախապատրաստվելը։ Լավ նախապատրաստվելը նպաստում է, որ մենք ավելի արդյունավետ լինենք և ավելի շատ ուրախություն ստանանք ծառայությունից։ Այն նաև օգնում է հաղթահարել անհանգստության զգացումը։ Այդպիսով մենք չափից շատ չենք մտածի այն մասին, թե ինչ պիտի ասենք, այլ ուշադրությամբ կլսենք տանտիրոջը։ Իսկ նախապես ընթերցելով առաջարկվող գրականությունը՝ կկարողանանք խանդավառությամբ խոսել։
6 Գրությունները հորդորում են մեզ «պատրաստ լինել ամեն բարի գործի» (Տիտոս 3։1)։ Մի՞թե կա ավելի լավ գործ, քան բարի լուրը քարոզելը։ Լավ նախապատրաստվելով՝ մենք ցույց կտանք մեր հարգանքը ինչպես մեզ հետ զրուցող մարդկանց, այնպես էլ Եհովայի հանդեպ, այն Աստծու, որին մենք ներկայացնում ենք (Ես. 43։10)։