Ինչպես առաջարկել պարբերագրերը
Դիտարան 1 ապր.
«Երկրի բնական ռեսուրսներն այսօր ոչնչացվում են։ Երբևէ մտածե՞լ եք, թե ինչ կլինի մեր մոլորակի հետ ապագայում։ [Թույլ տուր պատասխանել։] Տեսեք, թե ինչ մխիթարական խոստում է տրվում այստեղ։ [Կարդա՛ Սաղմոս 104։5։] Այս հոդվածում ցույց է տրվում, թե ինչ է Աստվածաշունչն ասում երկրի ապագայի մասին»։ Ուշադրություն հրավիրիր 10–րդ էջից սկսող հոդվածի վրա։
Արթնացե՛ք ապր.–հուն.
«Ամբողջ պատմության ընթացքում կանանց նկատմամբ խտրականություն է դրսևորվել, և նրանք բռնության են ենթարկվել։ Ի՞նչ եք կարծում, ինչո՞ւ։ [Թույլ տուր պատասխանել։] Տեսեք՝ ինչ պատվեր է տալիս Աստվածաշունչը ամուսիններին այն մասին, թե ինչպես նրանք պետք է վերաբերվեն իրենց կանանց [կարդա՛ 1 Պետրոս 3։7]։ Այս պարբերագրում նաև ցույց է տրվում, թե ինչպես են կանանց վերաբերվում Աստված և Քրիստոսը»։
Դիտարան 1 մայ.
«Շատերն ասում են, որ միայն իրենց տեսած բաներին են հավատում։ Համամի՞տ եք նրանց հետ։ [Թույլ տուր պատասխանել։ Ապա կարդա՛ Հռոմեացիներ 1։20։] Այս պարբերագրում ընդգծվում են Աստծու երեք հատկությունները, որոնք հստակ կերպով երևում են նրա ստեղծագործության մեջ։ Նաև քննարկվում է, թե ինչ օգուտներ կարող է մեզ բերել դրանց մասին իմանալը»։