Հայտարարություններ
◼ Տարածելու համար նախատեսված գրականություն. Ապրիլ և մայիս. «Դիտարան» և «Արթնացե՛ք» պարբերագրերի առանձին համարներ։ Հարկավոր է մեծ ջանքեր գործադրել այցելելու համար հետաքրքրվող անհատներին, ովքեր ներկա են եղել Հիշատակի երեկոյին և հատուկ հանրային ելույթին, սակայն դեռ կանոնավորաբար չեն հաճախում ժողովի հանդիպումներին։ Այդպիսի այցելությունների նպատակը պետք է լինի Աստվածաշնչի տնային ուսումնասիրություն սկսելը, եթե նրանք դեռ չեն ուսումնասիրում։ Հունիս. «Աստվածաշունչը սովորեցնում է» գիրքը։ Ջանք թափիր, որպեսզի Աստվածաշնչի ուսումնասիրություն սկսես։ Հուլիս և օգոստոս. Գրքույկներ. «Եհովայի վկաները քսաներորդ դարում», «Ի՞նչ է Աստված պահանջում մեզանից»։ Եթե դրանք չկան ժողովում, ապա կարելի է օգտագործել այլ 32–էջանոց գրքույկներ։ Սեպտեմբեր. «Աստվածաշունչը սովորեցնում է» գիրքը։ Հատուկ ջանքեր գործադրեք հենց առաջին այցելության ժամանակ Աստվածաշնչի ուսումնասիրություն սկսելու համար։ Եթե անհատն արդեն ունի այս գիրքը, բացատրեք, թե ինչպես կարելի է օգտվել դրանից և հակիրճորեն ցույց տվեք, թե ինչպես է անցկացվում Աստվածաշնչի ուսումնասիրությունը։
◼ 2008 թ. մարզային համաժողովի պլակետկաները ժողովներ կուղարկվեն ավտոմատ կերպով։ Դրանց համար առանձին պատվեր ուղարկելու կարիք չկա։ Բոլոր ցանկացողների համար, ովքեր համագործակցում են ժողովի հետ, հարկավոր է պլակետկաների պլաստմասսայե շապիկներ պատվիրել։
◼ Ժողովների քարտուղարները պետք է հոգ տանեն, որ ժողովում բավարար քանակությամբ լինեն հետևյալ բլանկները՝ «Ընդհանուր ռահվիրայական ծառայության դիմում» (S-205), «Ենթառահվիրայական ծառայության դիմում» (S-205b)։ Դրանք կարելի է պատվիրել «Գրականության պատվերի բլանկով» (S-14)։ Բլանկներ պետք է ունենալ առնվազն մեկ տարվա համար։ Ընդհանուր ռահվիրայական ծառայության դիմումները գրասենյակ ուղարկելուց առաջ հավաստիացեք, որ դրանք ամբողջությամբ են լրացված։
◼ Գրասենյակին անհրաժեշտ են բոլոր նախագահող վերակացուների և քարտուղարների, ինչպես նաև մեկուսի տարածքներում գործող խմբերի համար պատասխանատու եղբայրների հասցեների ու հեռախոսահամարների վերջին տվյալները։ Եթե որևէ փոփոխություն է եղել, ապա ժողովի Ծառայողական կոմիտեն պետք է անհապաղ լրացնի, ստորագրի և գրասենյակ ուղարկի «Նախագահող վերակացուի/քարտուղարի հասցեի փոփոխություն» (S-29-U) բլանկը։ Դա հարկավոր է անել նաև այն դեպքում, երբ փոխվում է հեռախոսային կոդը։
◼ Եթե ինչ–որ մեկը պլանավորում է ճանապարհորդել օտար երկիր և ուզում է ներկա լինել ժողովի հանդիպումներին, ինչպես նաև շրջանային կամ մարզային համաժողովին, ապա օրերի, ժամերի ու անցկացվելիք վայրերի հասցեների մասին տեղեկանալու համար հարկավոր է գրավոր հարցում ուղարկել այն մասնաճյուղ, որը վերահսկում է տվյալ երկիրի գործունեությունը։ Մասնաճյուղերի հասցեները կարելի է գտնել այս տարվա «Տարեգրքի» վերջին էջում (ռուս.)։