Ինչպես առաջարկել պարբերագրերը
Դիտարան 1 մարտի
«Ամեն օր մենք լսում ենք տառապանքի, հիվանդությունների և մահվան մասին։ Երբևէ մտածե՞լ եք՝ կգա մի օր, երբ մենք կազատվենք այս ամենից։ [Թույլ տուր պատասխանել։] Աստվածաշնչի այս համարը հույս է ներշնչել միլիոնավոր մարդկանց [կարդա՛ Հովհաննես 3։16։] Այս պարբերագրում, որը վերնագրված է «Ինչպես կարող է Հիսուսի մահը փրկել ձեզ», կգտնեք կարևոր մտքեր այդ մասին։
Արթնացե՛ք ապր.–հուն.
«Ամբողջ պատմության ընթացքում կանանց նկատմամբ խտրականություն է դրսևորվել, և նրանք բռնության են ենթարկվել։ Ի՞նչ եք կարծում, ինչո՞ւ։ [Թույլ տուր պատասխանել։] Տեսեք՝ ինչ պատվեր է տալիս Աստվածաշունչը ամուսիններին այն մասին, թե ինչպես նրանք պետք է վերաբերվեն իրենց կանանց [կարդա՛ 1 Պետրոս 3։7։] Այս պարբերագրում ցույց է տրվում, թե ինչպես են կանանց վերաբերվում Աստված և Քրիստոսը»։
Դիտարան 1 ապր.
«Կցանկանայի՞ք, որ այս մարգարեությունն իրականանար» [կարդա՛ Եսայիա 2։4, ապա թույլ տուր պատասխանել։] Ուշադրություն դարձրեք, որ Աստված կմիջամտի մարդկանց գործերին և ամեն բան կշտկի։ Աստվածաշունչը ցույց է տալիս, որ Աստված մի պատերազմ է անելու, որը կոչվում է Արմագեդոն։ Այն վերջ կդնի բոլոր պատերազմներին։ Այս պարբերագրում բացատրվում է, թե ինչ է Արմագեդոնը և թե ինչու մենք պետք է սպասենք դրան»։