Հայտարարություններ
◼ Տարածելու համար նախատեսված գրականություն. Մարտ. «Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում»։ Ջանք թափիր, որպեսզի Աստվածաշնչի ուսումնասիրություն սկսես։ Ապրիլ և մայիս. «Դիտարան» և «Արթնացե՛ք» պարբերագրերի առանձին համարներ։ Հարկավոր է հատուկ ջանքեր գործադրել այցելելու համար հետաքրքրվող անհատներին, ովքեր ներկա են եղել Հիշատակի երեկոյին և հատուկ հանրային ելույթին, սակայն դեռ կանոնավորաբար չեն հաճախում ժողովի հանդիպումներին։ Այդպիսի այցելությունների նպատակը պետք է լինի Աստվածաշնչի տնային ուսումնասիրություն սկսելը, եթե նրանք դեռ չեն ուսումնասիրում։ Հունիս. «Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում» գիրքը։ Ջանք թափիր, որպեսզի Աստվածաշնչի ուսումնասիրություն սկսես։ Հուլիս և օգոստոս. Գրքույկներ. «Եհովայի վկաները քսաներորդ դարում», «Ի՞նչ է Աստված պահանջում մեզանից»։ Եթե դրանք չկան ժողովում, ապա կարելի է օգտագործել այլ 32–էջանոց գրքույկներ։
◼ Ժողովները պետք է «Դիտարան» և «Արթնացե՛ք» պարբերագրերի վերջին համարները հնարավորինս շուտ բաժանեն քարոզիչներին։ Դա հնարավորություն կտա նրանց նախապես ծանոթանալու պարբերագրերի բովանդակությանը մինչև ծառայության մեջ դրանք առաջարկելը։
◼ Նախագահող վերակացուի կողմից նշանակված եղբայրը պետք է ստուգի դեկտեմբեր, հունվար և փետրվար ամիսների ժողովի ֆինանսական հաշիվները։ Հաշիվները ամեն անգամ չպետք է ստուգի միևնույն եղբայրը։ Ժողովի հաջորդ ֆինանսական հաշվետվությունից հետո պետք է հայտարարվի այդ ստուգման մասին (տե՛ս «Ցուցումներ ժողովի ֆինանսական հաշիվների մասին» բլանկը, S-27, ռուս.)։
◼ 2008 թ. մարզային համաժողովի վերնագիրն է՝ «Առաջնորդվենք Աստծու սուրբ ոգով»։ Ապրիլ ամսվա «Մեր թագավորական ծառայությունը» թերթիկում կտրվեն մանրամասն օգտակար տեղեկություններ, որ կարողանաս այնպես պլանավորել անձնական գործերդ, որպեսզի ներկա լինես այս եռօրյա համաժողովի բոլոր մասերին։ Եթե անհրաժեշտ է թույլտվություն խնդրել գործատիրոջից աշխատանքից բացակայելու համար, որպեսզի կարողանաս բոլոր երեք օրերին էլ ներկա լինել, ապա մի հապաղիր դա անել։