Հիշեցումներ Հիշատակի երեկոյի համար
Հիշատակի երեկոյին պատրաստվելիս երեցները պետք է ուշադրություն դարձնեն ներքոհիշյալ ցուցումներին։
◼ Հոգ տարեք, որ խորհրդանիշները մինչև մայրամուտ չփոխանցվեն։
◼ Համապատասխան հացը և գինին հարկավոր է նախապես ձեռք բերել և պատրաստել (տե՛ս «Դիտարանի» 2003 թ. փետրվարի 15–ի համարը, էջ 14, 15)։
◼ Ափսեները, գինու բաժակները, հարմար սեղանը և սփռոցը պետք է սրահ բերել և նախօրոք պատրաստել։
◼ Թագավորության սրահը կամ այն վայրը, որտեղ անցկացվելու է հանդիպումը, պետք է նախապես լավ մաքրել։
◼ Հարկավոր է նախօրոք նշանակել սպասարկուներ և խորհրդանիշները մատուցող եղբայրներ ու բացատրել նրանց, թե ինչ է մտնում իրենց պարտականությունների մեջ և թե ինչպես է ընթանալու արարողությունը։ Նաև հարկավոր է նրանց հիշեցնել, որ իրենց հագուստն ու արտաքին տեսքը պետք է լինեն վայելուչ։
◼ Պետք է հոգ տանել, որ խորհրդանիշները տարվեն այն օծյալներին, ովքեր հիվանդ են կամ ի վիճակի չեն ներկա գտնվելու Երեկոյին։
◼ Եթե Հիշատակի երեկոն անցկացնելու համար միևնույն Թագավորության սրահից օգտվելու են մեկից ավելի ժողովներ, պետք է այդ ժողովների միջև հստակ պայմանավորվածություն լինի, որպեսզի մուտքի մոտ և մայթերին մարդիկ չխմբվեն, և կայանատեղիներում մեքենաների կուտակումներ չլինեն։
◼ Եթե հանդիպման համար օգտագործվելու է որևէ ուրիշ վայր, հավաստիացեք, որ ձայնային սարքավորումները լավ վիճակում են, և բոլոր ներկաները կկարողանան լսել հռետորին։